Օբաման գոհունակություն է հայտնել Ռոուհանիի ընտրվելու կապակցությամբ

Հասան Ռոուհանիի կողմից Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելը վկայում է, որ երկրի քաղաքացիները ցանկանում են երկրի իշխանությունների կողմից որդեգրած քաղաքական կուրսի փոփոխություն,- հայտարարել է Բարաք Օբաման:

Ինչպես տեղեկացնում եմ ամերիկյան ԶԼՄ-ը, մարդիկ քվեարկել են խիստ ռեժիմի և կղերականների կողմնակցիների դեմ, որոնք երբեք ոչ մի հարցի վերաբերյալ փոխզիջումային որոշումներ չեն կայացանում:

Մի բան պարզ է, որ Իրանում մեծ ցանկություն կա համագործացկելու միջազգային հանրության հետ, սակայն ավելի դրական ֆոնի ներքո,- ավելացրել է Սպիտական տան ղեկավարը:

· Կարդացեք նաև’ Արևմուտքը որոշ սահմանափակումներով, սակայն վստահում է Ռոուհանիին

Հիշեցնենք, որ վաթսունչորսամյան Ռոուհանին նախորդ շաբաթ կայացած Իրանի նախագահակն ընտրություններում հավաքել էր ձայների 50,68% -ը և հենց առաջին փուլում դարձել Իրանի նախագահ:

Իրանի նորըտիր նախագահին Արևմուտքում որակում են, որպես զուսպ քաղաքկան գործիչ:

«Իրանյան նախագահական ընտրություններում վեց թեկնածուներից ամենազուսպ Հասան Ռոհանիի հաղթանակը իսկապես զարմանալի էր: Նա ոչ միայն հաղթանակ է տոնել, այլեւ նա պարզապես «ոչնչացրել է» իր հակառակորդներին»- նշված է Euronews-ի հրապարակումներից մեկում:

· Կարդացեք նաև’ Ահմադինեժադի դարաշրջանն ավարտվեց

Հետևեք մեզ նաև Telegram-ում