«Ուսուցիչը»

«Ուսուցիչը»

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հոկտեմբերի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվելու է «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրություն: Այն կազմակերպում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսը Կոմիտաս-ուսուցչի և իր սաների մասին է:

Թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ «Գևորգյան ճեմարան-առաջին քայլեր», «Անվանի աշակերտներ` Վահան Տեր-Առաքելյան, Սպիրիդոն Մելիքյան», «Կոմիտասի հինգ սաները», «Կոմիտասյան դպրոց՝ Մարգարիտ Բաբայան» թեմատիկ բաժիններում կներկայացվեն Գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերի շուրջ 200 փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, որոնց գերակշիռ մասը ցուցադրվում է առաջին անգամ: Իսկ «Կոմիտասը և մանուկները» բաժնում Վարդապետի աշակերտների հուշերը իրենց մեծ Ուսուցչի մասին կներկայացվի մուլտիմեդիայի միջոցով:

Ցուցադրության բացման օրը մուտքը կլինի ազատ:
«Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև 2020թ.-ի մարտի 1-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում