Հայաստանից առաջին անգամ երաժշտական խումբ է մասնակցել «Սերվանտինո» փառատոնին

Հայաստանից առաջին անգամ երաժշտական խումբ է մասնակցել «Սերվանտինո» փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն (Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան – թավջութակ) հոկտեմբերին 2- 20-ը հրավիրվել է Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սոչի, Կրասնոդար, Մեխիկո, Մերինդա, Կանկուն, Գուանաջուատո քաղաքներ համերգների: Դաշնամուրային տրիոյից հայտնում են, որ համերգները նվիրված էին Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին և Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի հիմնադրման 20-ամյա հոբելյանին: Համերգները նպաստել են հայ երաժշտարվեստի տարածմանը և կատարողական ուժերի ճանաչման ընդարձակմանը:

Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն մասնակցել է նաև Մեքսիկայում 47-րդ անգամ անցկացվող հռչակավոր «Սերվանտինո» փառատոնին, որին առաջին անգամ հրավիրված էր երաժշտական խումբ Հայաստանից:

Շրջագայությունը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարարության, Մեքսիկայում Հայաստանի դեսպանության և Եվրոպական մշակությային աջակցության հիմնադրամի աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում