Նարինե Աբգարյան. Միայն Բերդում է, որ ես ինձ լավ եմ զգում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ծնունդով Տավուշից գրող Նարինե Աբգարյանը «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում խոսել է իր ստեղծագործությունների, «Մանյունյա»-ի բեմադրության ու այլ հարցերի մասին։ Նա խոստովանել է, որ թե Մոսկվայում, թե Երևանում անհարմար է զգում, միայն Բերդ քաղաքում է, որտեղ ինքը ծնվել ու մեծացել է, լավ է զգում։
Հիշեցնենք, որ «Մանյունյա»-ի բեմադրության պրեմիերան կայացել էր Մոսկվայի ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնում։
Նարինե Աբգարյան – Պրեմիերայի ընթացքում ես էլ ծիծաղում էի մնացած հանդիսատեսների նման։ Իսկ երկրորդ ներկայացման ժամանակ իմ կողքին յոթ տարեկան մի տղա էր նստած, նա դերասանների հետ արտասանում էր տեքստը։ Ես բեմադրությանը չեմ մասնակցել, քանի որ թատրոնի օրենքները չգիտեմ։ Բեմադրության սցենարով զբաղվել է ռեժիսոր Ռուզաննա Մովսիսյանը։ Ես միայն մի պայման էի դրել, Տա-ի դերը տալ Նինա Դվորժեցկային։ Մանյունյան Աննա Կովալևան էր, իսկ Նարինեն՝ Անյան, Նինայի դուստրը։
Լրագրող – Դուք զարմանալիորեն ջերմ եք գրում երեխաների ու տարեցների մասին։ Նրանց նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում և Ռուսաստանում շա՞տ տարբեր է։
Նարինե Աբգարյան – Ոչ շատ, բայց տարբերվում է։ Հայաստանն առավել նահապետական է։ Մենք մանկուց գիտենք, որ տատիկ-պապիկներին չի կարելի առարկել, նրանց խոսքն օրենք է։ Իսկ երեխաների նկատմամաբ սերը պաթոլոգիկ է։ Իմ ռուս ընկերուհիներից մեկը հղիության ընթացքում եկավ Հայաստան, ծննդաբերեց այնտեղ։ Նա պատմում էր, թե սկզբում ինչ տարօրինակ էր, երբ խանութ էր գնում երեխայի հետ։ Նրան միշտ դիմավորում էին հետևյալ խոսքերով. «Օյ, մենք նրա հետ կխաղանք, մինչև դուք գնեք ձեզ պետք եղածը»։ Իսկ երբ վերադարձել էր Մոսկվան, նրա համար արդեն տարօրինակ էր։ Նա ինձ մի անգամ ասաց. «Պատկերացնո՞ւմ ես, Սաշայի հետ խանութ գնացի, ոչ մեկ ինձ չօգնեց։ Բայց ինձ թվում է, որ տարբերությունը դաստիարակության մեջ է, ոչ թե սիրո որակի։ Հայերի համար երեխաները սուրբ են։ Բայց սա չի նշանակում, որ ոչ բարեկեցիկ ընտանիքներ չկան։ Օրինակ, հիմա ողջ Սփյուռքը հետևում է Խաչատուրյան քույրերի դատին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում