AM | RU
USD
EUR
RUB

ԱԳՆ-ն աշխատում է ոչ թե արտաքին, այլ ներքին լսարանի համար. փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվում կայացած Չմիավորման Շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթաժողովում ընդունված Եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ ողջունելի է, սակայն այս ուղղությամբ ԱԳՆ աշխատանքը չի կարելի գնահատել բավարար: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:

«ԱԳՆ-ն միանգամայն իրավացիորեն արձանագրում է, որ մենք, Չմիավորման Շարժման մեջ ունենալով դիտորդ-պետության կարգավիճակ, չէինք կարող որևէ կերպ ներգրավվել կամ ազդել եզրափակիչ փաստաթղթի ընդունման գործընթացի վրա՝ բացառելու համար դրանում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայկական կողմերի շահերին հակասող, հակամարտության էությունը խեղաթյուրող ձևակերպումները: Սակայն միևնույն ժամանակ մեզ համար գաղտնիք չէր, որ Ադրբեջանն այս հարթակը ևս օգտագործելու է իր դիրքորոշումն ամրագրելու համար: Ուստի, անհրաժեշտ էր, այս ուղղությամբ որոշակի աշխատանք իրականացնել շարժման անդամ երկրների հետ: Սակայն մեր ԱԳՆ-ն նպատակահարմար չհամարեց գագաթաժողովի աշխատանքներին մասնակցությունը, ինչը հնարավորություն կտար անդամ երկրներին Հայաստանի դիրքորոշումն արդյունավետորեն ներկայացնելու տեղերում: Այժմ ԱԳՆ հայտարարությունը որքանով է արդյունավետ միջազգային հանրությանը ու Շարժման անդամ բոլոր երկրներին մեր տեսակետը տեղ հասցնելու տեսանկյունից լուրջ հարց է», - նշեց Վարդանյանն՝ ավելացնելով, որ ԱԳՆ-ն այսպիսով ավելի շատ ներքին լսարանի հարց է լուծում:

Փորձագետի կարծիքով՝ վերջին շրջանում ԱԳՆ ավելի շատ աշխատում է ներքին, քան արտաքին լսարանի համար, ինչն ընկալելի չէ:

«BBC-ի Hard Talk-ի տված իր բավականին խնդրահարույց հարցազրույցը ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը բավականին դրական է գնահատել, քանի որ այն Հայաստանում բուռն քննարկումներ առաջացրեց՝ ցույց տալով, որ մեր երկրում կա բազմակարծություն: Ենթադրվում է, որ ԱԳ նախարարի առաջնային խնդիրը պետք է լինի միջազգային հանրությանը Հայաստանի դիրքորոշումը և շահերը հստակ, փաստարկված ներկայացնելը, այլ ոչ թե ներքին քննարկումներ առաջացնելու համար լրագրողին չհակադարձելն օրինակ առ այն, որ Արցախում ոչ միայն հայեր են ապրում, այլև այն հայկական տարածք է: Կարծում եմ՝ ներքին դիսկուրս առաջացնելու համար այլ գործիքակազմ պետք է օգտագործել», - նշեց Վարդանյանը:

Լրահոս
Հանրաքվե են անցկացնում, որ Սորոսի գրպանային դատավորներին նշանակեն՝ օրինակ Արսեն Խառատյանի փեսային. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը Հետաքրքիր զարգացումներ Ամուլսարի շուրջ. ի՞նչ են ծրագրել իշխանությունները «Արթնացե՛ք, պատրաստվե՛ք, այդ վիրուսը կարող է արդեն ճանապարհին լինել». ԱՀԿ Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել Չվերթների չեղարկումը կապված է ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխություններով Հունաստանն արցունքաբեր գազ է օգտագործել սիրիացի փախստականներին կանգնեցնելու համար ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները պատասխանել են Արսեն Թորոսյանին Հայկ Ալումյանը՝ «Մարտի 1»- ի իրադարձությունների ու միֆերի մասին Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները Նարեկ Մալյանը մասնակցում է «Սորոսը և բաց հասարակությունը. գլոբալիզմի մետապոլիտիկան» գրքի շնորհանդեսին. Տեսանյութ Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի «Սոցիալական շարժման» համաժողովը. ՈՒՂԻՂ Գրիպի դեպքում պետք չէ ջերմությունն իջեցնել. մասնագետ Սպասվում են տեղումներ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատակիցներին սպառնացել են քրեական հետապնդմամբ Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու գործունեությունը ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60-ը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսը՝ ուղիղ. ՈՒՂԻՂ Աշոցքում և Սարավան-«Զանգեր»-ում ձյուն է տեղում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Սահակ Մաշալյանը «Վերնատուն» ակումբում քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2835-ի «Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC «Հրապարակ»․ Ժամանակին փաստաբանությունից էին դատական համակարգ գնում, հիմա դատավորներն են երազում փաստաբան դառնալ «Ժողովուրդ»․ Վճռաբեկ դատարանը լուծարելու պահը չի հասունացել. Երվանդ Խունդկարյան «Հրապարակ». Այս գործն իրավաբանության հետ կապ չունի «168 ժամ». Պաշտոնյաների պարգևավճարների տրման նոր, գաղտնի համակարգը. ինչպիսի՞ հետևանքներ կլինեն «Փաստ». Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված թվերից դժգոհ են «Ժողովուրդ». ՀՀ-ում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. ո՞րն է պատճառը «Փաստ». Իշխանությունները նետվել են կենաց ու մահու կռվի «168 ժամ». Իշխանության դեգրադացիայի մեխանիկան «Հրապարակ». ՍԴ դատավորները մերժել են իշխանության հետ հանդիպումը «Փաստ». Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի ծառայողի «Փաստ». Քննարկվում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելու հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 29 Արվեստի պատմության ամենաթանկարժեք երեք կտավները Ինչպե՞ս տարբերել սովորական գրիպը կորոնավիրուսից. վախենա՞լ «չինական ժանտախտից». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Չինաստանը մասնագետների խումբ է ուղարկել Իրան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan