Վենետիկի հանձնաժողովը խիստ մտահոգիչ է համարել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Վենետիկի հանձնաժողովը խիստ մտահոգիչ է համարել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, այս մասին ասվում է հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունում, որը հրապարակվել է հանձնաժողովի կայքում:
Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել է, որ մի քանի ամիս է, ինչ ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և չափազանց մտահոգված է մի կողմից Կառավարության և Խորհրդարանի, մյուս կողմից Սահմանադրական դատարանի միջև ընթացող բաց հակամարտությամբ:
Ջիանի Բուքիքիոն նշել է, որ ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության մարմին է և, այդպիսով, վայելում է բարձրագույն ժողովրդավարական լեգիտիմությունը: Իսկ Սահմանադրական դատարանը պահպանողական հաստատություն է, որին վստահված են պահպանել սահմանադրական արժեքները:
Նա նշել է, որ ժողովրդավարական երկրում պետական բոլոր պետական կառույցները և գրասենյակների պետք է հարգեն իրենց իրավասությունները, պարտականությունները, ինչպես նաև ընդունեն ու հարգեն մյուս գերատեսչությունների պահանջները:
«Եթե դա չի արվել, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական ինստիտուտների գործառույթները խաթարված են և վտանգվում է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը: Կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն` այս մտահոգիչ իրավիճակը խորացնելու և վերահաստատելու Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը»,-նշել է Բոկիչոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում