Փոխվարչապետ Գեւորգյանը Պետերբուգում է` մասնակցելու միջազգային տնտեսական ամենամյա համաժողովին

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր մեկնել է Սանկտ Պետերբուրգ’ մասնակցելու Պետերբուրգյան միջազգային տնտեսական ամենամյա համաժողովի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Ըստ աղբյուրի, համաժողովը տեղի կունենա հունիսի 20-22-ը, այն այս տարի անցկացվում է «Գլոբալ տնտեսության հեռանկարները. վճռական գործողությունների ժամանակ» խորագրով:

Ա. Գևորգյանը կմասնակցի ներդրումների ներգրավման և տարածաշրջանների զարգացման թեմաներով քննարկումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում