Բրիտանացի քաղաքական գործիչը պնդում է, թե իր երեխան այլմոլորակային է

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության անդամ, Ուիտբիի քաղաքային խորհրդի անդամ Սայմոն Պարկսը անգլիական լրատվամիջոցներին հայտնել է, թե ինքն այլմոլորակային երեխա ունի: 53 ամյա քաղաքական գործչի խոսքերի համաձայն, երեխայի անունը Զարկ է: Նրա մայրը կրկին այլմոլորակային էակ է, որին Պարկսը Թագուհի-կատու է անվանում:

Սայմոն Պարկսը նաև պնդում է, որ այլմոլորակային կնոջ հետ սեռական հարաբերություններ է ունենում տարին չորս անգամ: Նրա խոսքերի համաձայն, այդ օրերին նա բռնում է կնոջ ձեռքը, հայտարարում, որ պատրաստ է, ինչից հետո երկուսով հայտնվում են երկրի վրա սավառնող թռչող ափսեի մեջ:

Պարկսը նաև խոստովանել է, որ այլմոլորակայինի հետ իր սիրային կապի մասին վերջերս տեղեկացել է նաև իր երկրային կինը, որից նա երեք երեխա ունի: «Այս լուրը խիստ տխրեցրել է կնոջս: Բայց ես վստահ եմ, որ մեր ընտանեկան անդորրը կվերականգնվի», – ասել է լրատվամիջոցներին Սայմոն Պարկսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում