Խնամիներով կհավաքվեն

«Հրապարակ»-ը գրում է. «Դեռ «օֆիցիալ» չեն նշել Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի համատեղ թոռնիկի ծննդյան «առիթը»: «Էս մի քանի վախտն անցնի, ԳՄ-ով-բանով գնանք, մի տեղ նստենք, նշենք»,- ասել էր Հովիկ Արգամիչը:

Ովքե՞ր են մասնակցելու «ոսկյա թոռնիկի» «բարձին»’ միայն ՀՀԿ ԳՄ-ն, խորհո՞ւրդը, թե՞ ֆրակցիան ևս: ՀՀԿ-ում դեռ չգիտեն, չգիտեն նաև’ ԲՀԿ-ից մասնակցություն կլինի՞, սպասում են Սերժ Սարգսյանը Գերմանիայից վերադառնա’ «տեսնեն ինչ են անում»: Հիշեցնենք’ Գ. Ծառուկյանի դուստրն ու Հ. Աբրահամյանի միակ որդին ունեցել են անդրանիկ զավակը’ Հովիկ Աբրահամյանին, որը 3-րդ թոռ-Հովիկն է գերդաստանում: Հիվանդանոցում էլ թոռան հետևից գնացածներին մանկաբարձուհին հարցրել էր. «Եկել եք ձեր մկնիկին տանեք տո՞ւն»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում