Օրենք՝ միայն Երկրապահների համար

Երեկ խորհրդարանն ընդունեց Աժ պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Թվում է, թե այս օրենքը պետք է մեղմեր Արցախյան պատերազմի մասնակիցների դժգոհությունը, որ նրանք արտահայտում էին իշխանություններից, առ այն, որ իրենց նկատմամբ չկա բավարար պետական հոգածություն: Իշխանությունը հիմա կարող է ասել, որ այդ բացը ևս լրացվել է. ինչ ուզում էիք՝ ստացել եք. ձեր մասին նույնիսկ օրենք կա: Բայց պարզվում է, որ օրենքի ընդունումը նոր խնդիրներ է առաջացնում:

Արցախյան պատերազմի մասնակից, «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության ղեկավար Գրիշա Սարգսյանը «168 ժամ»-ի հետ զրույցում ասում է. «Այս օրենքը ազատամարտիկի հետ կապ չունի, սա օրենք է երկրապահների մասին: Փառք ու պատիվ գեներալ Մանվել Գրիգորյանին, որ կարողացավ իր թիմի, իր ղեկավարած կազմակերպության անդամների մասին օրենք ընդունել, ու այդ կազմակերպության անդամներին պետական կարգավիճակ տալ»: Այս օրենքը, ըստ թերթի զրուցակցի, վերաբերում Է միայն այդ կազմակերպության անդամներին, իսկ Արցախյան պատերազմի մասնակից, բայց այլ կազմակերպությունների մեջ միավորվածներին սա չի կարող վերաբերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում