Սուրեն Խաչատրյանի զենքերն օրինակա՞ն են. մամուլ

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը դեռևս չի կարոդ ասել՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատնից առգրավված զենքներն օրինակա՞ն են, թե՞ ոչ: Այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

«Փորձաքննություններ են կատարվում, անհրաժեշտ տեղեկատվությունն է հավաքվում, կատարվում է նախաքննություն, առայժմ հայտնելու ոչինչ չունենք»,- ասել է Մ. Սարգսյանը՝ հավելելով, որ հունիսի 1-ի կեսգիշերին Գորիսում կատարված հայտնի միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին առաջադրված մեղադրանքները չեն փոխվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում