AM | RU
USD
EUR
RUB

Ռուբեն Մելիքյան. Արսեն Բաբայանը ակնհայտ ապօրինի զրկված է ազատությունից.նա պետք է ազատ արձակվի

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Եթե՝ կարճ, ապա «քաղբանտարկյալ» նշանակում է «ազատությունից ակնհայտ ապօրինի զրկված»՝ գումարած «քաղաքական մոտիվացիա»։

Արդեն երկու շաբաթ է՝ ինչ Արսեն Բաբայանը ակնհայտ ապօրինի զրկված է ազատությունից։ Թե ինչու «ակնհայտ ապօրինի», շատ է խոսվել։ Այստեղ հիմնավորումները նորից չեմ բերելու։ Իսկ այ «քաղաքական մոտիվացիայի» մասին այդքան էլ շատ չի խոսվել։ Ավելի ճիշտ՝ խոսվել է առավելապես Սահմանադրական դատարանը «գրավելու» և ՍԴ նախագահից ձերբազատվելու՝ իշխող ուժի քաղաքական մոտիվացիայի համատեքստում։

Իսկ «քաղաքական մոտիվացիայի» մյուս՝ ոչ պակաս կարևոր բաղադրիչը՝ Արսեն Բաբայանի կողմից իշխող քաղաքական ուժի վարած քաղաքականության պրոֆեսիոնալ, փաստարկված քննադատությունը, կարծում եմ, բավարար չափով լուսաբանված չէ։ Հունվարին հանրային ծառայությունն ավարտելուց ի վեր, մինչ ազատությունից ապօրինի զրկվելը, Արսենը ոչ թե պարզապես քննադատական կոնտենտ տարածող էր, այլ որակյալ քննադատական կոնտենտ ստեղծող: Ավելին, նա որպես այդպիսին էր ընկալվում հակադիր «խմբագրական քաղաքականություն» ունեցող լրատվամիջոցների կողմից։ Արսենի խոսքը տարածվում էր և հաճախ հետևանք առաջացնում։

Ուստի Արսենին ակնհայտ ապօրինի մեկուսացնելով՝ իշխող ուժը փաստացի լռեցրել է իր արժեքավոր քննադատին ու հանրային վերահսկիչին, և սա ինքնին լրջագույն «քաղաքական մոտիվացիա» է պարունակում։

Ստորև՝ Արսենի քննադատական խոսքի որոշ նմուշներ։

ՀԳ. Իշխող ուժը լավ հնարավորություն ունի մի փոքր մեղմացնելու իր իսկ ստեղծած վիճակի՝ իր համար անցանկալի հետևանքները՝ օգտագործելով ընձեռնված հնարավորությունը և Արսենին ազատ արձակելով անձնական երաշխավորությամբ։ Անձամբ ես դեռ 2-3 օր պահպանելու եմ հույսս, որ այդ հնարավորությունից օգտվելու են։

ՀԳ-2. Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Լրահոս
Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը «Ժողովուրդ»․ Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից «Իրատես». «Անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել. հարցեր են առաջանում «Ժողովուրդ»․ Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում. գույքահարկի մասին «Իրատես». Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» սկսել են միմյանց նկատմամբ դեմարշներ ու ֆեյքային գրոհներ կազմակերպել «Հրապարակ». Ո՞վ է վարչապետը` Թորոսյանը, թե Փաշինյանը. դժգոհության ալիք «Փաստ». ՍԴ դատավորների հարցով ՄԻԵԴ-ի որոշման առումով իշխանությունը մտավախություն ունի «Իրատես». Գալու են ասեն՝ տեսաք, մեզ չլսեցիք ու ամեն բան թարս գնաց. «Իմ քայլում» որոշում ունեն «Հրապարակ». Եկող շաբաթ խորհրդարանը կրկին հանգիստ չի ունենա «Հրապարակ». Հայաստանը խնդիր ունի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ՆԱՏՕ-ի հետ Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Փաստ». Իշխանություններին հաջողվել է մինչև նախավերջին կաթիլը մսխել հանրության վստահության քվեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 10 Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ կստանա Վրաստանը բաց է 18 երկրի համար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վրաց Ուղղափառ եկեղեցին կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է. Արման Սաղաթելյան Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուրջ արշավ է ընթանում այն արժեքների դեմ, որոնք մարդկանց զանգվածը դարձնում են ազգ. Արման Աբովյան Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan