AM | RU
USD
EUR
RUB

Գործող կառավարության տրամաբանությունը վաղուց արդեն զարմանալի չէ

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: ՀԱՅԱՍՏԱՆ 2020.

ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՈՒ ԿԵՍ ՏԱՐԵԿԱՆ ՉԷ: ԱՅՆ ՈՒՆԻ ԱՄՈՒՐ ԱՆՑՅԱԼ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԱՊԱԳԱ: ՄՆՈՒՄ Է ՊԱՐԶԵՆՔ ՆԵՐԿԱՆ:

Գործող կառավարության տրամաբանությունը վաղուց արդեն զարմանալի չէ: Ըստ նրա, կյանքը Հայաստանում սկսվել է բոլորովին վերջերս՝ 2018թ. կեսերից: Մինչ այդ եղածը կամ հետևողականորեն պետք է մոռանալ ու աղավաղել, կամ էլ փնտրել ու գտնել միայն քրեականը: Իսկ եթե այնուամենայնիվ նախկինում կյանք եղել է, ապա պետք է այն քրեականացնել ու հայտարարել «մեղավորներին”:

ԱԺ-ում 2020թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները ևս առաջ են տարվում հենց վերոնշյալ տրամաբանությամբ: Հատկապես հետաքրքիր է, որ ցուցանիշների համեմատություններն արվում են ոչ թե 2019թ.-ի այլ 2018թ. նկատմամաբ: Իհարկե, իմաստ ունի, որովհետև պարզ հասարակ քաղաքացիները դրանում չեն խորանում՝ իսկ արդյունքում թվերն ու ցուցանիշները էլ ավելի տպավորիչ են դառնում: Օրինակ ՀՀ ՊՆ ռազմական ծախսերի 0,8 % աճը լավ չի հնչում, հետևաբար կարելի է ասել 25-26 % աճ 2018թ. նկատմամաբ, ու այդպես մանիպուլյացիան տարեցտարի «կկատարելագործվի” ու կդառնա ավելի «էֆեկտիվ”:

Այնուամենայնիվ, 2018թ. մայիսից առաջ էլ կյանք է եղել մեր երկրում, պետություն ենք ունեցել, քաղաքացիներ, որոնք բյուջեից տարիներով աշխատավարձ, նպաստ ու թոշակ են ստացել, տնտեսություն՝ որը տարեցտարի ամրացրել ու զարգացրել է իր կարողությունները՝ սնելով նաև պետական ու հանրային կյանքը, սոցիալական համակարգ որը կայացել է գրեթե ոչնչից, իրավական համակարգ, որն արդեն մեկ տարի հետևողականորեն ոտնահարվում է, ու դեռ էլի մնում է կանգուն, պետական բազմաթիվ ինստիտուտներ՝ որոնցից յուրաքանչյուրը լավ թե վատ կայացել ու ամբողջացրել է Հայաստան պետության ինստիտուցիոնալ կարգը:

Պետական ու հանրային բազմաբովանդակ ծախսերի կողքին միշտ էլ ուշագրավ է եղել ԶՈՒ կայացմանն ու զարգացմանն ուղղված հանրային միջոցները: Պետության պաշտպանությունը մի ամբողջական համակարգ է, բաղկացած բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներից: Մեզ համար բանակ պահելը շքեղություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն ու մեծ պատասխանատվություն:

Հետևաբար ցանկանում եմ անդրադառնալ վերջին տաս տարիներին ՀՀ ԶՈՒ կարիքների համար հատկացված հանրային միջոցներին՝ ըստ պետական բյուջեի ցուցանիշների:

2008թ. Պաշտպանության նախարարության բյուջեն կազմել է 125,5 մլրդ դրամ՝ որից 120,5 մլրդը զուտ ռազմական ծախսերն են եղել:

2009 թվականին՝ ՊՆ բյուջեն կազմել է 149,6 մլրդ դրամ, որից 144,3 մլրդն ուղղվել է ռազմական կարիքներին: Այսինքն նախորդ տարվա համեմատ պաշտպանական բյուջեն աճել է 19,2 %-ով, կամ 24,1 մլրդ դրամով:

2009 թ-ին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության հետևանքով 2010թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2009թ. նկատմամաբ նվազել են 17,2 %-ով, կամ 159,9 մլրդով: Հետևաբար 2010թ. ՊՆ բյուջեն համապատասխանաբար նախատեսվել էր 135,7 մլրդ (որից 130,3 մլրդ զուտ ռազմական ծախսեր)՝ նախորդ 2009թ. համեմատ նվազելով 13,9 մլրդով կամ 9,2 %-ով: Հարկ է նկատել, որ պետական բյուջեի 19,2 % կրճատման պարագայում պաշտպանական բյուջեն կրճատվել է 9,2 %-ով:

2011թ. ՊՆ բյուջեն կազմել է 146,2 մլրդ դրամ, որից 140,1 մլրդն ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Ֆինանսական ճգնաճամից հետո մեկ տարվա ընացքում այն գրեթե վերականգնել է 2009թ. ցուցանիշը՝ աճելով մոտ 9 %-ով:

2012թ. պաշտպանական բյուջեն կազմել է 154,5 մլրդ՝ որից 148,3 մլրդը հատկացվել է ռազմական կարիքներին: 2011թ. բյուջեի նկատմամաբ 2012թ. ռազմական բյուջեն ավելացել է 8,3 մլրդով կամ 5,6 %-ով:

2013թ. ՊՆ բյուջեն կազմել է 182,7 մլրդ դրամ՝ որից 176,3 մլրդ դրամն ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Այսինքն 2012թ. նկատմամբ 2013թ.-ին պաշտպանական բյուջեն ավելացել է 28,2 մլրդով կամ 18 %-ով:

2014թ. ՊՆ բյուջեն կազմել է 194,1 մլրդ դրամ՝ որից 187,1 մլրդ դրամը հատկացվել է ռազմական կարիքներին: 2013թ. համեմատ 2014թ. պաշտպանական բյուջեն աճել է 11,4 մլրդ դրամով կամ 6,2 %-ով:

2015թ.-ին պաշտպանության ոլորտի բյուջեն կազմել է մոտ 199 մլրդ դրամ, որից 191,6 մլրդը ռազմական պաշտպանությանը: 2014թ.-ի համեմատ ՊՆ բյուջեն ավելացել է 4,9 մլրդ դրամով կամ 2,5 %-ով:

2016թ. ՊՆ բյուջեն կազմել է մոտ 207,3 մլրդ դրամ՝ որից 199,6 մլրդ դրամը հատկազվել է ռազմական պաշտպանության ապահովման ծախսերին: 2015թ. նկատմամաբ պետության պաշտպանական ծախսերը 2016թ-ին փաստացի աճել են 8,3 մլրդ դրամով կամ 4,15 %-ով:

2017թ. ՊՆ բյուջեն կազմել է 209,8 մլրդ դրամ՝ որից 202,1 մլրդը զուտ ռազմական կարիքների համար: 2016թ. նկատմամաբ 2017թ. բյուջեն ավելացել է 2,5 մլրդ դրամով կամ 1,2 %-ով:

2018թ (ի նկատի ունեցեք, որ այն ևս պլանովորել և ընդունել են նախորդ “ռեժիմի” ներկայացուցիչները ներկայիս իշխանավորող շատ պետական պաշտոնյաների հետ մեկտեղ) պաշտպանական բյուջեն կազմել է 247,9 մլրդ դրամ (516,5 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ 2017թ. նկատմամաբ ավելացել է 38,1 մլրդ դրամով կամ 18,1 %-ով: Ռազմական պաշտպանությանը 2018թ. տրամադրվել է 238,2 մլրդ դրամ՝ որը 2017թ. համեմատ ավելացվել է 36,1 մլրդ դրամով:

Հարկ է ի նկատի ունենալ, որ 2015թ. ստոարգրվել և վավերացվել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազմական նշանակության կարիքների համար 200 մլն ԱՄՆ դոլարի (96 մլրդ ՀՀ դրամ) արտոնյալ միջպետական վարկը, որն ամբողջովին ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Համաձայնագրով նախատեսված սպառազինությունն ու տեխնիկան ամբողջովին մատակարարվել է 2016-2017թթ. ընթացքում: Բացի այդ 2017թ. ՌԴ հետ ստորագրվել է մեկ այլ ռազմական նշանակության արտոնյալ համաձայնագիր, որով ՀՀ ռազմական կարողություններն ավելացվել են ևս 100 մլն ԱՄՆ դոլարին (48 մլրդ դրամ) համարժեք սպառազինությամբ:

Նշեմ նաև, որ 2017-ի հուլիսին ՀՀ կառավարությունն ի դեմս ֆինանասների նախարարի հայտարարել էր, որ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում: Դրա նպատակը ոչ թե անվանական որևէ ծավալի ռազմական բյուջե ունենալն է, այլ ռազմական ծախսերին ուղղվող գումարը հենց ՀՆԱ 4 %-ին հասցնելը (մոտ 600 մլն դոլար մինչև 2020 թվականը):

2019թ. ՊՆ բյուջեն կամել է 311 մլրդ դրամ (650 մլն ԱՄՆ դոլար)՝ որից 300,4 մլրդը նախատեսվել է ռազմական պաշտպանության ծախսերի համար: 2018թ. համեմատ պաշտպանական բյուջեն ավելացել է 63,1 մլրդ դրամով կամ 25,4%-ով:

2020թ. պաշտպանության նախարարության բյուջեի նախագծով նախորդ տարիների աճի տեմպը անկում է ապրել, մասնավորապես ռազմական պաշտպանությանն ուղղված ծասերի առումով՝ ընդամենը մոտ 0,8 %-ով: Սա բացատրվում է նրանով, որ զուտ ռազմական ծախսերը չեն կարող գերազանցել ՀՆԱ 4%-ը՝ ինչն այսօրվա դրությամբ կազմում է 625 մլն ԱՄՆ դոլարին համարժեք:

Գործող կառավարությունը եթե չկարողանա հաջորդ տարիներին ավելացնի ՀՆԱ ծավալները, ապա պաշտպանական համակարգի և հատկապես ռազմական նշանակության ծախսերի աճն ըստ էության սահմանափակվելու է 2020թ. եղածով: Սա նշանակում է, որ պոպուլիզմն ու սոցիալական թոզփչոցին այլևս օրակարգային ու կարևոր չեն լինելու և բոլորս պետք է սևեռված լինենք մեր երկրի տնտեսական զարգացմանը:

Վերջում ընդգծեմ, որ ժողովրդավարական իշխանափոխության արդյունքում առաջացած թավշյա խառնաշփոթը չպետք է մեզ կտրի իրականությունից: 2008-2018թթ. (2019թ. բյուջեն ներառյալ, քանի որ այն նախկին տնտեսական քաղաքականության իներցիոն արդյունքներն են) 10 տարիների ընթացքում, բացառությամբ 2010թ., մնացյալ բոլոր տարիներին ՀՀ ՊՆ բյուջեն հետևողական աճ է գրանցել 125,5 (120,5 մլրդ ռազմական ծախսեր) մլրդ դրամից հասնելով 247,9 (238,2 մլրդ ռազմական ծախսեր) մլրդի (կրկնակի աճ): Բյուջետային այս միջոցներին պետք է ավելացնել նաև ՌԴ-ից ստացված 300 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով երկու վարկային միջոցները, որոնք վերջին երեք տարիներ համար հավելյալ մեծ ներդրում էր ՀՀ ԶՈՒ պաշտպանողական և հարձակողական կարողությունների ավելացման համար:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Լրահոս
«Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan