Ադրբեջանական բանկում կրկին զինվոր է մահացել

Ինչպես տեղեկացնում է «Contact.az» լրատվական կայքը,Ադրբեջանի ազգային բանակի զինվոր Արազ Սամեդովը մահացել է բարձր լարման հոսանքի հարվածի հետևանքով:

Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի արևմտյան մասում գտնվող զորամասերից մեկում: Երկրի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինվորի մահվան մասին լուրը, սակայն առայժմ չի մեկնաբանում կատարվածը:

Ադրբեջանական բանակում հաճախ են ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների սպանությունները ներկայացվում դժբախտ պատահարներ’ կոծկելու իրական դրդապատճառները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում