Ֆիլմերի հեռարձակման համար հեղինակները վճարվելու են
05/11/2019 23:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am։ Այսուհետ ֆիլմերի հեռարձակման համար հեղինակները վճարվելու են հեղինակային իրավունքի համար։ Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստացել է խորհրդային տարիներից մինչև օրս ստեղծված ֆիլմժառանգության իրավունքը: Այս գործընթացն իրականացնելու համար Կինոկենտրոնում հավաքագրվել են բոլոր ֆիլմերը, դրանց համար ստեղծվել է ցանկ, որտեղ ներառվել է, թե որ ֆիլմը քանի անգամ է ցուցադրվել։ Իրականացվում է հաշվարկ՝ ըստ հեղինակների, քանի որ պետք է հասկանալ, թե ովքեր են հեղինակները, եթե ֆիլմերի հեղինակները ողջ չեն, ապա հեղինակային իրավունքի համար տրվող գումարները պետք է ստանան նրանց ժառանգները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում