AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Բորբոքված նիստ՝ ՔՊ-ում. Փաշինյանի հիմնական թիրախները մի քանիսն են եղել

 

«Նախօրեին տեղի է ունեցել ՔՊԿ վարչության և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։

«Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ նիստից:

Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի հիմնական թիրախները մի քանիսն են եղել, մասնավորաբար՝ ՍԴ շուրջ ընթացող և ներկայումս որոշակի փակուղի մտած «բոլոլան», որի լուծումը Փաշինյանն այդպես էլ չի կարողանում գտնել:

Վարչապետն ասել է, որ Լոնդոնից Հայաստան են հրավիրել բավականին լուրջ կշիռ ունեցող մի իրավաբանական փորձագիտական խումբ (ի դեպ, ըստ տարբեր տեղեկությունների, նախատեսվում է բավական լուրջ գումար վճարել, խոսքը մոտ 400 հազար դոլարի մասին է), որպեսզի ստեղծված իրավիճակին իրավական ճիշտ հանգուցալուծում տրվի։

Մյուս թեման կապված է եղել Ստամբուլյան կոնվենցիայի հետ, որը, Փաշինյանի խոսքով, «առաջիկայում ավելի լուրջ ու հիմնավոր պետք է հրամցնել հանրությանը»։

Թերթի աղբյուրը փոխանցել է, որ վարչապետն այս առիթով ընդգծել է, որ եթե այս հարցի հետ կապված թիմում առկա են տարակարծություններ, և կան իշխանության «գծից» տարբերվող տեսակետներ ունեցող անձինք, ապա կարող են բարձրաձայնել, սակայն ոչ մի հոդաբաշխ արձագանք չի հնչել:

Սակայն թերթի աղբյուրը պնդում է, որ իշխանության շարքերում կան կոնվենցիայի վավերացմանը սկզբունքորեն դեմ մարդիկ, ու չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր հրաժարականներ կառավարությունում, և մանդատների վայր դնելու գործընթաց՝ ԱԺ-ում։

Հաջորդ կարևոր թեման կապված է եղել ԿԳՄՍ նախարարության շուրջ բարձրացած աղմուկի հետ. Փաշինյանն ասել է, թե «սովորական մի ակցիան սարքեցիք շիլափլավ, չեք կարում ոչ մի ինքնուրույն գործ անել»։

Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը չի պատրաստվում Արայիկ Հարությունյանին ազատել իր զբաղեցրած պաշտոնից։

Ընդհանուր դժգոհություններ են հնչել նաև պատգամավորների պասիվ գործողություններից՝ կապված օրենսդրական նախաձեռնություններում գրեթե անգործության մթնոլորտի, խորհրդարանական քառօրյաներից «թռնելու» հետ:

Քննադատության թիրախում են հայտնվել մարզպետները, որոնք, ըստ Փաշինյանի, «հասկանալի չէ, թե ինչով են զբաղված»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել Սորոսականները փողի դիմաց սկսեցին տարածել, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է. Նարեկ Մալյանը Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Նարեկ Մալյանը՝ «Հուզանք ու Զանգի» մասի Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը «Ազատություն Նիկոլ Փաշինյանին».«ՎԵՏՕ» շարժումը բողոքի ցույց է իրականացնում «Սորոսի» գրասենյակի դիմաց ՝ ուղիղ Dark Ravens՝ «Տղա եղե՛ք» մոտոերթ. Ուղիղ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունն առավել քան տարօրինակ է. Իվետա Տոնոյան 2887. Սինձո Աբեն դարձել է Ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը Ոչ թե մենք ենք դեմ ներկայիս իշխանությանը, այլ նրանք՝ հայի ինքնությանը ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը մտադրված է ռուսական ռազմական տեխնիկա գնել Դատարանն արձանագրել է, որ Արսեն Բաբայանի իրավունքները եղել են խախտված (Տեսանյութ) Իրանը «վառվում» է բենզինից. բողոքի ակցիաները տարածվել են գրեթե ամբողջ երկրով Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլով միացել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողներին․ ՈՒՂԻՂ Իրանում ավելի քան 100 ցուցարար է մահացել. Amnesty International «Իրավունք». Արայիկ Հարությունյանը նեղ շրջապատում ասել է՝ դասերին չեկող ուսանողները կմնան նույն կուրսում ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին «Փաստ». Ինչ գույք է ձեռք բերել Կոտայքի մարզպետի տեղակալը և ինչ է հայտարարագրել «Ժողովուրդ». Արտառոց նշանակում ՊՆ-ում «Հրապարակ». Մեծ Բրիտանիայի հետ բարդ հարաբերություններ. ինչ-որ բան այն չէ «Փաստ». Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները՝ «խոշորացույցի» ներքո «Ժողովուրդ». Պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով օրինագծերի քվեարկություններ են տապալվում «Փաստ». Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞ «Հրապարակ». Ինչո՞ւ է ՊԵԿ-ը՝ հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարարին «Ժողովուրդ». Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտում․ «Իմ քայլում» լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Իմքայլականները զգուշորեն են իրականացրել օպերացիան, որ ջերմուկցիների հետ փակ հանդիպմանը բնապահպանները չմասնակցեն «Փաստ». Հովհաննես Հովհաննիսյանը ոգևորված աշխատում է հայագիտական առարկաների դասավանդման դեմ «Փաստ». Արհամարհական վերաբերմունք և սպառնալիքներ «Հրապարակ». Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 20 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել 749 փախստական Արայիկ Հարությունյանը պարտավոր է գոնե մի քիչ տղամարդկություն գտնել իր մեջ և հրաժարական ներկայացնել. Դավիթ Սահակյանց (տեսանյութ) Ապազգային քաղաքականության ու քաղաքական տրանսգենդերիզմի խաչմերուկներում «Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Պաշտոնների նշանակումներ ՊՆ-ում Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան Էլեկտրաէներգիայի անջատումներ մայրաքաղաքում և յոթ մարզերում Կամո Քոչունցը նոր պաշտոնի է նշանակվել Նոր նշանակում Ռուսաստանում «ամենավտանգավոր» վարորդների ցուցակում կան հայկական անուններ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan