Եղիշե Չարենց․ Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ

Եղիշե Չարենց․ Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ

Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ.
Աղոթք անեմ, խունկեր բուրեմ – ու լռեմ:

Այն կարոտը, որ աչքերդ տվեցին,
Քո՜ւյր, հոգուս մեջ ողջագուրեմ – ու լռեմ:

Այն կարոտով իրիկնային ու անուշ –
Բոբիկ ոտքերդ համբուրեմ ու լռեմ…

Հետևեք մեզ նաև Telegram-ում