«Կառավարության նիստն առանց Արայիկ Հարությունյանի». ՀՅԴ ՀԵՄ անդամները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց.Ուղիղ
07/11/2019 11:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ,Tert.am: «Կառավարության նիստն առանց Արայիկ Հարությունյանի» պահանջով ՀՅԴ ՀԵՄ անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։
Ակցիա իրականացնողները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պատճառը մեծ ազմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 6-ին ՀՅԴ ՀԵՄ անդամները դատարկ արկղեր էին տարել ԿԳՄՍՆ շենքի դիմաց՝ պահանջելով Արայիկ Հարությունյանից հավաքել իրերն ու հեռանալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում