AM | RU
USD
EUR
RUB

Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի․ Գոհար Մելոյան

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookՊառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Արդյո ՞ք Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թ-ի հոկտեմբերի 3-ին ընդունել է 1900-րդ բանաձևը, որը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։

Բանաձևի համաձայն.
Անձնական ազատությունից զրկված անձը համարվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ, եթե.

ա. կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ.

/ի սկզբանե կոպտորեն խախտվեցին Արսեն Բաբայանի ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության կոնվենցիոնալ իրավունքները: Ձերբակալումն ակհայտ ոչ իրավաչափ էր և կիրառվել էր ազատազրկումը բացառող հանգամանքի պայմաններում, չէր ապահովվել կասկածյալի կարգավիճակում գտնվող Արսեն Բաբայանը մասնակցությունը իր ձերբակալման իրավաչափությունը վիճարկող նիստին, ինչի վերաբերյալ աղմուկից հետո՝ անազատության մեջ պահելու նպատակով Արսեն Բաբայանին առաջադրվեց առանձնապես ծանր, բայց ակնհայտ անհիմն մեղադրանք/.

բ. եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ՝ առանց որևէ առնչության.

/ակնհայտ է, որ Արսեն Բաբայանը կալանավորված է Սահանադրական դատարանի նկատմամբ քաղաքական ճնշումների համատեքստում և համապատասխան փաստերի ու հանցակազմի հատկանիշների բացակայության պարագայում հարուցված քրեական գործի շրջանակներում: Միայն այն հանգամանքը, որ վերագրվող արարքի հիմքում ընկած է ոչ թե Սահմանադրական դատարանի, այլ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններին տիրանալը, վկայում է իշխանության յուրացման հանցակազմի առերևույթ բացակայության մասին/.

գ. եթե, քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է.

/Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումն ինքնին որպես խափանման միջոց կիրառելու որոշումը, դուրս է ողջամտության սահմաններից և կայացված է բացառապես քաղաքական մոտիվներով, ինչին լրացուցիչ կանդրադառնամ առանձին հրապարակմամբ/.

դ. եթե քաղաքական դրդապատճառներով, նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում.

/Արսեն Բաբայանը կալանքը զուգորդվում է տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքով՝ առանց դրանց բացասական ազդեցության վերաբերյալ որևէ հիմնավորման կամ պատճառաբանության/.

ե. եթե կալանքը ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին.

/քրեական գործը, որի շրջանակներում կալանավորվել է Արսեն Բաբայանը, ակնհայտորեն հարուցվել է բացառապես քաղաքական նկատառումներով՝ որպես հերթական ռեպրեսիվ մեխանիզմ Սահմանադրական դատարանի, մասնավորապես՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, անմիջապես հաջորդելով Ազգային ժողովի ներկայացված տխրահռչակ դիմումի վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, այն դեպքում, երբ անգամ միայն իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունները վերլուծելիս ակնհայտ է այդ գործում հանցակազմի հատկանիշների բացակայությունը/:

Հետևաբար՝ այո՛, Արսեն Բաբայանը ՔԱՂԲԱՆՏԱՐՅԱԼ է և պետք է անհապաղ ազատ արձակվի:

Հ. գ. «Քաղաքական բանտարկյալ» հասկացությունը, վերոնշյալ բանաձևից զատ, սահմանված է նաև մի շարք գիտական աղբյուրներում, և դրանցից ոչ մի կերպ չի կարող բխել հնչեցվող այն թեզը, համաձայն որի՝ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ չէ, քանի որ չի զբաղվել քաղաքականությամբ: Նման մոտեցման բարձրաձայնումը վկայում է իրավական անգրագիտության և հանրությանը մանիպուլացնելու ակնհայտ փորձի մասին»:

Գոհար ՄԵԼՈՅԱՆ

Լրահոս
Թավշյա ձմեռ պապիկը երևի լապշայա նվիրելու իր «թոռնիկներին» Ռուս պատգամավորը Նժդեհի հուշատախտակի պղծումը «խայտառակություն» է անվանել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը «Ադեկվադ» միաբանությունը համարում է բանսարկություն Թուրքիան ընդունել է ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկը Օր օրի ավելանում են մեզ աջակցողները՝ մշակույթի գործիչներ, դասախոսներ (տեսանյութ) Ռուսաստանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի հայերին Մշակույթի ոլորտի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել Ինչո՞ւ վերցնել նոր վարկ, եթե կարելի է թալանված գումարներով լցնել բյուջեն, թե՞ թալան, այնուամենայնիվ, չկար. փորձագետ Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը. Իշխան Սաղաթելյան Հեռու մի գնացեք, ձեր շուրջը մի քիչ լավ նայեք. լիքը ինֆորմացիա կա... Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. Միքայել Մինասյան Թուրքիայի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 մարդ է վիրավորվել (լուսանկարներ) Իրանում խոշոր վթարի հետևանքով մահացել է 28 մարդ Հեղեղված Վենետիկը Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ Եթե Փաշինյանն այդքան մարդասեր է, թող իր աշխատավարձը փոխանցի Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար Արսեն Բաբայանն այն մասին, թե ինչու իրեն կալանավորեցին, իսկ Արա Բաբլոյանին՝ ոչ Հայաստանը ՎԶԵԲ-ից մոտ 46 մլն եվրո վարկ կվերցնի Քաղաքական որոշմամբ տարան փակեցին, քաղաքական որոշմամբ բացեցին. Արսեն Բաբայան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Քանաքեռ-Զեյթունի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց են․ ուղիղ Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է. Գագիկ Համբարյան Ես ինձ պատանդ եմ համարում քաղաքական իշխանությունների համար. Արսեն Բաբայան Որքան է կենսաթոշակը Ռուսաստանում Արսեն Բաբայանը հայտնեց, թե ինչով է զբաղվելու այսուհետ Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին Մոսկվայում գնդակահարել են թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսիահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Արսեն Բաբայանի և փաստաբանների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վիգեն Ստեփանյան. Հայաստանը մենք ենք բոլորս, փոխանակ թև-թիկունք տանք իրար, իրար հայհոյում ենք Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է Բողոքի ակցիաներ՝ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Խորհրդարանն ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Բլագովեշչենսկի քոլեջներից մեկում 19-ամյա ուսանողը կրակ է բացել ուսանողների ուղղությամբ և ինքնասպան եղել (տեսանյութ) Ամերիկացի սենատորը արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը. The Hill Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին Նիկոլը պաշտպանում է, որովհետև մասամբ կիսում է այդ դժբախտ մարդկանց ճակատագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan