AM | RU
USD
EUR
RUB

2020-ի բյուջեով ևս մարդկանց ասում են՝ վեր կաց և քայլիր, եթե ունակ ես՝ գլխիդ ճարը տես. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ընդհանրապես մեր երկրում հեղափոխական տնտեսական քաղաքականություն չեմ տեսնում՝ ո՛չ կառավարության գործունեության, ո՛չ էլ 2020-ի բյուջեի նախագծում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ–ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե տնտեսական հեղափոխությունն անզեն աչքով էլ նկատելի է թափ է հավաքում:

«Չգիտեմ, մարդ կա՝ ավելի սուր աչք ունի, մարդ էլ կա, որ այդքան սուր աչք չունի, ես անզեն աչքով տնտեսական հեղափոխություն չեմ տեսնում, ես իրենց թվերով տնտեսական հեղափոխություն չեմ տեսնում: Ասում են՝ պետք է լինի ներառական տնտեսական աճ, հիմա ներառականությունը որքա՞ն է կազմել անցյալ տարի, 5 տարի առաջ և իրենց ներառականությունը որքա՞ն են պատկերացնում մյուս տարի, 3 տարի հետո: 5-6 տոկոս տնտեսական աճ են կանխատեսում, լավ բայց ինչի՞ հաշվին, որովհետև տնտեսությունը աճում է, թե որ ստվերի շատ փոքր մաս դուրս են բերել: ՀԴՄ-ները որ տպում են, աշխատողներին գրանցում են, շատ լավ բան է, բայց պետք է հասկանանք՝ ստեղծում են նոր աշխատատե՞ղ, թե եղած աշխատեղն է ստվերից դուրս բերվում»,- ասաց նա:

Արթուր Խաչատրյանը նաև ասաց, որ տնտեսագիտությունը քնարերգություն չէ, թվեր է սիրում, եթե ասում են՝ ստվերի դեմ արդյունավետ են պայքարում, ապա ՀՆԱ-ն կիսով չափ պետք է աճեր:

«Ժամանակին ասում էին՝ Հայաստանի ՀՆԱ-ի 30-40 տոկոսը ստվերում է, եթե ստվերի դեմ արդյունավետ պայքարում են, ապա հարկեր-ՀՆԱ ցուցանիշն էականորեն պետք է աճեր, աճը 2 տոկոսին մոտ է, շատ փոքր է»,- ասաց նա:

Անդրադառնալով սոցիալական պաշտպանության քաղաքականությանը՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ այն չպետք է սահմանափակվի սոցիալական նպաստներ տալով, պետք է նպաստ ստացողների քանակը պակասեցնել, աշխատեղեր ստեղծել:

«Ես ուրախ կլինեի, որ սոցիալական բյուջեի մեջ աշխատանքի բաղադրիչը մեծ լիներ, որ
կառավարությունը չասեր՝ ես պայքարել եմ օլիգարխների, կոռուպցիայի դեմ, դու վե՛ր կաց և քայլի՛ր, քո գլխի ճարը տե՛ս, եթե ունակ մարդ ես»,- ասաց նա՝ հավելով, որ 2020-ի բյուջեի նախագիծը ևս նշված տրամաբանության մեջ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս
«Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan