AM | RU
USD
EUR
RUB

«168 Ժամ». Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա. Վիտալի Բալասանյան

 

«Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա։ Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ ԱԺ-ն տուն պետք է գնա», «168 Ժամի» հետ զրույցում հայտարարել է Արցախի հերոս, ԱՀ ԱԽ նախկին քարտուղար, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը և ավելացրել. «Կգա ժամանակը, և կտեսնեք՝ այս իշխանություններն ինչ վիճակի մեջ են դրել ժողովրդին։ Նրանք չեն հեռանալու, պետք է հեռացնել։ Պետք է ժողովուրդը սթափվի, պետք է պարտադրի, պահանջի, որ բոլոր պատգամավորներն իրենց մանդատները, առանց բացառության, վայր դնեն, այլապես վտանգված է համայն հայության գոյությունը»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի ու «Սասնա ծռերի» հանդիպման մասին, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հակադրության մեջ չեն մտնում վարչապետի երկու հայտարարությունները, երբ մի առիթով խոսում է «սպայի պատվից», իսկ մյուս կողմից՝ կառավարությունում ընդունում է երեք սպաների սպանության համար մեղադրվող զինված խմբի առաջնորդներին, Վ.Բալասանյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանը մեծ հակահայ պռոյեկտ է»։ Նրա պարզաբանմամբ, Ռադիոտուն ներխուժումը և ՊՊԾ գնդի գրավումը նույն հոդվածով մեղադրելի արարքներ են։

«Ահաբեկչական խմբավորումը՝ «Սասնա ծռերը», վայելում է վարչապետի հովանավորությունը։ Ժամանակին մեր մեջ կային այդ կասկածները, հիմա արդեն պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, երբ 2016թ. հայտնվեց ՊՊԾ գնդում, հետո մասնակցում էր այդ միտինգներին՝ ի պաշտպանություն այդ զինված ապստամբների խմբի, համագործակցել է այդ զինված խմբի հետ։ Եվ վերջերս ահաբեկչական խմբի պարագլուխների հետ Փաշինյանի հանդիպումը վերջնականապես հաստատեց ու փարատեց այդ կասկածները։ Մենք տեսանք, որ «Սասնա ծռերը» ժամանակ առ ժամանակ հայտարարություններ էին անում, որ Արցախը մարզ է, նույնն անում էին տարբեր խմբեր»։

 

Լրահոս
Գրիպի դեպքում պետք չէ ջերմությունն իջեցնել. մասնագետ Սպասվում են տեղումներ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատակիցներին սպառնացել են քրեական հետապնդմամբ Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու գործունեությունը ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60-ը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսը՝ ուղիղ. ՈՒՂԻՂ Աշոցքում և Սարավան-«Զանգեր»-ում ձյուն է տեղում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Սահակ Մաշալյանը «Վերնատուն» ակումբում քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2835-ի «Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC «Հրապարակ»․ Ժամանակին փաստաբանությունից էին դատական համակարգ գնում, հիմա դատավորներն են երազում փաստաբան դառնալ «Ժողովուրդ»․ Վճռաբեկ դատարանը լուծարելու պահը չի հասունացել. Երվանդ Խունդկարյան «Հրապարակ». Այս գործն իրավաբանության հետ կապ չունի «168 ժամ». Պաշտոնյաների պարգևավճարների տրման նոր, գաղտնի համակարգը. ինչպիսի՞ հետևանքներ կլինեն «Փաստ». Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված թվերից դժգոհ են «Ժողովուրդ». ՀՀ-ում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. ո՞րն է պատճառը «Փաստ». Իշխանությունները նետվել են կենաց ու մահու կռվի «168 ժամ». Իշխանության դեգրադացիայի մեխանիկան «Հրապարակ». ՍԴ դատավորները մերժել են իշխանության հետ հանդիպումը «Փաստ». Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի ծառայողի «Փաստ». Քննարկվում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելու հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 29 Արվեստի պատմության ամենաթանկարժեք երեք կտավները Ինչպե՞ս տարբերել սովորական գրիպը կորոնավիրուսից. վախենա՞լ «չինական ժանտախտից». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Չինաստանը մասնագետների խումբ է ուղարկել Իրան Ադրբեջանցու կողմից սպանված Լևոն Գրիգորյանի ընտանիքը բաց նամակով դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին Էրդողանը զինյալներ է ուղարկել Լիբիա և խաբել նրանց Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի Իրանի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթիի ուղղությամբ Ռուսաստանը և ԱՄՆ-ն միմյանց հետ քննարկել են Սիրիայի հարցը «Գնում եմ 100 փաստի ետևից». Նիկոլ Փաշինյանն այցելում է քաղաքացիներին. ուղիղ Սպանության փորձի մեջ մեղադրվողը բերման ենթարկվելիս կրակոցներ է արձակել Դավթաշենի ռեստորաններից մեկում Դավթաշենում զինված անձը մտել է ռեստորան և պատանդ վերցրել 4000-ամյա ժայռապատկերները փրկելու համար ոչինչ չի արվել Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21.000 ԱՄՆ դոլար պարգևավճար Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan