AM | RU
USD
EUR
RUB

«Սա «Իմ քայլի» հերթական օգնության ձեռքն է Արայիկ Հարությունյանին. նման ձեռքեր դեռ շատ կտեսնենք». Տեր Մարկոս քահանա

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 168.am: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան արհեստականորեն ներմուծված առարկա է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական առարկաների ցանկից հանելու վերաբերյալ, իմքայլական պատգամավոր պատասխանել է. «Պատճառաբանությունը ո՞րն է։ Եկեղեցու պատմությունը կապվում է հայրենասիրության հետ։ Ես եկեղեցու պատմություն անցել եմ դպրոցում՝ ի տարբերություն Ձեզ։ Եվ ստացվում է, որ ես Ձեզանից ավելի հայրենասե՞ր եմ։ Ես իրականում չեմ կարող նման պնդում անել որևէ քաղաքացու հանդեպ, որովհետև ես վստահ եմ, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շատ են սիրում իրենց հայրենիքը, և պետք չէ ինչ-որ ուղիներ փնտրել՝ սովորեցնելու, թե ինչպես սիրել հայրենիքը։ Իրենցից յուրաքանչյուրը գիտի՝ ինչպես սիրել հայրենիքը, և դա արհեստական ու սովորեցնովի չէ։ Ինչ վերաբերվում է եկեղեցու պատմությանը, ես կարծում եմ, որ դա արհեստականորեն ներմուծված առարկա է»,- ասել է պատգամավորը:

Տեր Մարկոս քահանայի խոսքով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի այս դիտարկումները իրականության հետ որևէ կապ չունեն։

«Ի՞նչ է՝ ստացվում է՝ արհեսատական այսպես 15 տարի ընդունեցին առարկան, սովորեցին։ Ինչ է՝ մեր երկիրն արհեստակա՞ն է իր ուսումնական պլանում փոփոխություն կատարել։ Պատգամավորի ասածն իրականության հետ որևէ կապ չունի։ Գիտե՛ք, դա միտում է, որը նկատվում է շատ երիտասարդ պատգամավորների մոտ, որոնք կարծում են, որ իրենցից առաջ ոչինչ չի եղել և իրենք են այս երկրի կրթական համակարգի բարեփոխիչները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տեր Մարկոսը։

Քահանայի խոսքով՝ չի՛ կարելի այսքան ինքնավստահ լինել և դա անել նախկինում եղած ամեն բան ջնջելու հաշվին։

Անդրադառնալով պատգամավորի այն հիմնավորմանը, թե «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կապվում է ընդամենը հայրենասիրության հետ, Տեր Մարկոսը նշեց, որ այդ հիմնավորումը ևս կիսատ է.

«Այդ առարկան միայն հայրենիքը սիրելու մասին չէ. այն խորությամբ հայ եկեղեցու պատմությանը ծանոթանալու մասին է»։

Տեր Մարկոսը եկեղեցու պատմության վերաբերյալ Թագուհի Ղազարյանի ձևակերպումներն համարում է օգնություն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։

«Սա «Իմ քայլի» հերթական օգնության ձեռքն է Արայիկ Հարությունյանին, իսկ նման օգնության ձեռքեր դեռ շատ կտեսնենք, որոնք աշխարհը ցնցող հայտարարություններ կանեն։ Ես էլ կարծում եմ, որ այս պատգամավորի մտածողությունն է արհեստական»։

Լրահոս
«Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահի հետ Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք... Ռուս-ուկրաինական երկխոսության համար «կամուրջ» հանդիսանալու մեր հավակնություններն այժմ իրատեսական չեն. փորձագետ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես այլ առաքելություն ունեմ. Արթուր Վանեցյանը հիշեցրեց իր խոսքերը, երբ ընտրվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց. գործկոմն ընդունել է այն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործկոմի անդամների ճեպազրույցը լրագրողների հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնել տարածաշրջանի ողջ բնակչության կարծիքը Հրապարակվել է Երևանում այսօրվա սարսափելի ավտովթարի տեսանյութը Անհոգ եղեք, ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է. անպայման կմարենք. Վրեժ Գաբրիելյան (Տեսանյութ) Վալենտինա Մատվիենկոն կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին 2020-ի բյուջեն հեղափոխական անվանելը գեղարվեստական գրականության ժանրից է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոստիկանները բաժանմունք են տեղափոխել նստացույց անող երիտասարդների փայտի վառարանը. Տեսանյութ Կոնդ թաղամասի, Եկմալյան փողոցի և Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ #Կոֆե_եմ_խմում. Գիտնականների պատասխանը Փաշինյանին Արսեն Թորոսյանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը․ «Մեդիա պաշտպան» Մտավախություն ունենք՝ չի ընդունվի որոշումը. փախստականները կառավարության դիմաց սպասում են բնակարան ձեռք բերելու հավաստագրերի տրամադրման որոշմանը Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը. Ուղիղ «Հրապարակ». Մենք պետք է չմոռանանք, թե ինչ արժեհամակարգ ունի հայ ժողովուրդը «Փաստ». 2020 թ. հունվարի 1-ի թանկացումներին կարող է հաջորդել գնաճի 2-րդ ալիքը «Փաստ». Ամուլսարի «խմորը շատ ջուր կվերցնի» «Հրապարակ». «Սանիթեք»-ը կարո՞ղ է դիմել արբիտրաժ «Հրապարակ». Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից «Փաստ». Դեկորացիաներն իշխանությունների համար երկարաժամկետ խնդիր չեն կարող լուծել «Ժողովուրդ». Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 21 Հուսով եմ, որ հաջորդ անգամ վարչապետի և «բլոգեր» Ռամիլ Սաֆարովի հարց ու պատասխանի ականատեսը չենք լինելու Միքայել Մինասյան. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը» (տեսանյութ) ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում. Տեսանյութ Մոսկվայի մարզում կանխել են ԻՊ-ի անդամների գործունեությունը Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել Ուկրաինայում պատգամավորի են գնդակահարել ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan