Ռուս-վրացական հարաբերությունների վերսկսումը ներկայումս հնարավոր չէ. փորձագետ
Նմանատիպ
Այսօր Վրաստանում կայացել է «Հարավային Կովկասը’ որպես հակասությունների հանգույց. ռուս-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով կլոր-սեղան քննարկում:
«ԵվրԱզԷս» ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինը լրագրողների եհտ զրույցում նշեղ, որ երկու երկրների հարաբերությունների գնահատման համար հաճախ կիրառվում են երկու սկզբունքներ.
«Առաջին հերթին մենք փնտրում ենք երկու երկրների ընդհանուր նյութական շահերը: Երկրորդ, մենք կարևորում ենք անհատների դերը և հատկապես երկրների լիդերների դերը: Սակայն այս մեթոդաբանությունը այնքան էլ կատարյալ չէ»:
Փորձագետի խոսքով, ռուս-վրացական հարաբերությունների դիտարկաման համար հարկ է ցուցաբերել համալիր մոտեցում:
«Քսանմեկերորդ դարը քաղաքակրթությունների պատերազմի ժամանակաշրջան է: Հարավային Կովկասը մի հանգույց է, որտեղ բախվում են բազմաթիվ քաղաքակրթությունների » ,- վստահեցնում է «ԵվրԱզԷս» ինստիտուտի ղեկավարը:
Վրաստանի և որոշ այլ երկրների վերաբերյալ մասնագետը խորհուրդ է տալիս կիրառել «սանիտարական գոտի» տերմինը: Այս տերմինը վերաբերվում է երկրներին, որոնք գտնվում են երկըտրանքի փուլում:
«Այս երկրների վրա փորձում են ազդեցություն գործել և՜ Արևմուքը և՜ Եվրոպան: Վրաստանը կատարել է իր ընտրությունը հօգուտ արևմտյան ուժերի, սակայն իրավիճակը ներկայումս փոխվում է», -ասել է փորձագետը և հավելել, որ ռուս-վրացական հարաբերությունների վերսկսումը ներկայումս հնարավոր չէ: Երկիրը պետք է մշակի սեփական օրակարգը և որոշի’ ում հետ է ուզում լինել:
«Եվրասիական ութնյակ» ծրագրի համակարգող Եգոր Յուրևը հայտարարել է, որ ապագայում երկու երկրների հարաբերություններն ավելի պրագմատիկ կլինեն: Նրանք կարող են անցնել շփման հարթություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում