ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային հանդիպում են ունեցել (տեսանյութ, լուսանկարներ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիպման արդյունքներով Քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ ՔԿ-ների միջև միջգերատեսչական փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ:
Աշխատանքային այցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կենտրոնական թանգարան, որտեղ երկու գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են արձանագրություն՝ երկու պետությունների քննչական կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խմբեր կազմելու վերաբերյալ:
Այցի ընթացքում ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում