Ստամբուլում նույնիսկ կանգառի փոփոխությունը կհամաձայնեցվի քաղաքացիների հետ

Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը հայտարարել է, որ այսուհետև քաղաքապետարանը կխորհրդակցի քաղաքացիների հետ նույնիսկ փոքր նախագծերի շուրջ, որպեսզի խուսափեն ավելորդ լարվածությունից:

Նա այսօր լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ նշել է, որ քաղաքացիների և իշխանությունների սխալ հաղորդակցման հետևանքով Ստամբուլի Թաքսիմի հրապարակի Գեզի այգում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում զոհվեց հինգ մարդ և $80մլն-ի վնաս կրեցին:

Թոփբաշը նշել է, որ իր ղեկավարած քաղաքապետարանը նոր որոշում է կայացրել, համաձայն որի, իշխանությունները բնակիչների հետ կխորհրդակցեն Ստամբուլի հետ կապված ցանկացած նախագծի վերաբերյալ:

«Եթե անգամ հարկ լինի որոշում կայացնել կանգառների տեղերի փոփոխության վերաբերյալ, ապա կհարցնենք այդ տարածքում բնակվող մարդկանց կարծիքը», – քաղաքապետի խոսքերն է փոխանցում «Zaman»–ը’ հավելելով , որ այսուհետ կփորձեն ավելի շատ տեղեկատվություն տրամադրել նախագծերի վերաբերյալ:

Թոփբաշը նշել է նաև, որ Գեզի այգում այժմ նախատեսվում է տնկել 129 և ավելի ծառեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում