Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում դատարանի առջև. Ուղիղ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։
Նախորդ նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանին միջնորդություն էր ներկայացրել երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Դատարանը մերժել էր պաշտպանների միջնորդությունը։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում