AM | RU
USD
EUR
RUB

«Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք». ընդհարում՝ «Իմ քայլի» պատգամավորների միջև. Տեսանյութ

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱԺ-ում Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ լքեցին դահլիճը։
Պատգամավորները գնացել էին ֆրակցիայի քարտուղարի սենյակ:

Լրագրողների հարցերին, թե ինչի հետ էր կապված դահլիճը լքելը, նրանք հակասական պատասխաններ են տալիս: Պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, թե լուրջ բան չկա, ընդմիջման հարցերն էին քննարկում:

Իսկ, թե ինչու միանգամից «Իմ քայլի» պատգամավորները դուրս եկան, Արման Բոշյանը պատասխանեց, որ չի արձանագրել, որ բոլորն են դուրս եկել: «Դուրս եկան մի խումբ պատգամավորներ՝ հետևելու նիստի ընթացքին, ընթացքում կվերադառնանք: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»,- ասաց նա և վստահեցրեց, որ ո՛չ վեճ է եղել, ո՛չ կռիվ:

Պատգամավոր Տիգրան Կարապետյանն էլ վստահեցրեց, որ որևէ միջադեպ չի եղել: «Խմբակցությունը հավաքվել է խմբակցության քարտուղարի մոտ, կարծում եմ՝ առաջին դեպքը չէ»,-ասաց նա:

Հարցին՝ ընդմիջման հարց չէի՞ն քննարկում, նա ասաց՝ ոչ: Դիտարկմանը՝ օրինակ, Արմեն Խաչատրյանն ասաց, որ ընդմիջման հարց են քննարկել, ինչպե՞ս է ստացվում, որ նույն սենյակից են դուրս գալիս պատգամավորները, բայց հակասական բաներ են ասում, նա ասաց, որ գուցե ընդմիջման հարց էլ է քննարկվել, ինքն ավելի ուշ է մոտեցել:

Ի վերջո խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ընկերներով մի փորք բարձր են խոսել: «Ոչ մի բան տեղի չի ունեցել, հրմշտոց չի եղել, ընկերներով բարձր խոսեցինք, ուրիշ ոչ մի բան... մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք, պատմություն դարձավ, ոչ մի խնդիր չկա: Բարձր տոնով նիստերի դահլիճում էլ ենք խոսում, թեմա էլ չկա, աշխատանքային թեմա էր: Իմ՝ դահլիճից դուրս գալն իմ ընկերոջն ուրիշ բան էր թվացել, հետո պարզեցինք, որ դա դա չի, էդքան բան: Մի քիչ բարձր տոների մեջ երկու բառ խոսել ենք, վերջացել ա, ստեղ միջանցքում»,- նշեց նա:

Իսկ թե «բարձր տոներով» ովքեր են իրար հետ խոսել, Սիմիդյանն ասաց, որ խոսակցությունը եղել է իր և Վարդան Աթաբեկյանի միջև և որ իրենք վաղուցվա ընկերներ են:


Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս
«Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին. քննիչները դեպքի վայրում են.Ուղիղ Հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին. Նաիրա Հարությունյան Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել. լրատվամիջոցներ Ասուլիս՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԸ–երի մասին հայտարարության, դրանց լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու մասին․ ուղիղ Փոխանակ պարարտանյութ տան, օգնեն գյուղացուն՝ ուզում են մեր ունեցածը մեր ձեռքից տանեն. ՈՒՂԻՂ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ կունենա ՏՏ ոլորտի ապագայի համար․ Արթուր Վանեցյան Վիկիլիքսի հիշատակումները մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի փոխի արտաքին քաղաքականությունը՝ կառավարության փոփոխությունից հետո Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա» Գյուղատնտես. Ձյունը լավ էր, բայց քիչ էր Հրազդանում 19-ամյա զինծառայողը Mitsubishi-ով դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կան տուժածներ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Միշուստինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է դարձել Հերթական անգամ ՀՀ գործող քարոզչությունը պատրաստ չէ ադրբեջանական սադրանքներին լիարժեք պատասխան տալ «Իրատես». Բանավոր հայտնած մոտավոր թվերը վարչապետը վերցնում ու տարածում է սոցցանցում «Ժողովուրդ»․ Մանրամասներ Զոհրաբ Մնացականյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել «Իրատես». ՔՊ-ի խնջույքին արգելված է եղել նկարահանումն ու «լայվ» մտնելը «Իրատես». Փողը՝ իրենց, հոգսը՝ բնակչին «Փաստ». Եկամտահարկի նվազեցման թաքնված կողմը. ովքե՞ր են շահում դրանից «Հրապարակ». Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի «Իրատես». Պատգամավորները դեռ հանգստանում են «Փաստ». Ճնշումներ են գործադրվում Մանվել Գրիգորյանի զինվոր թոռան նկատմամբ «Հրապարակ». Մարությանը նոր կադրեր՝ «ուդառներին» պատասխանողներ է փնտրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 17
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan