Գաբուզյանը և Հարությունյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները Սենթ Լուիսում
13/11/2019 13:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը և Տիգրան Հարությունյանը շարունակում են ելույթները Սենթ Լուիսի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող համանուն մրցաշարի երրորդ տուրում Հովհաննես Գաբուզյանը A ենթախմբում մրցեց ԱՄՆ-ից Ջեֆրի Հիոնգի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: B ենթախմբում Տիգրան Հարությունյանը կրկին կիսեց միավորը Ջասթին Վանգի հետ (ԱՄՆ):
Սենթ Լուիսի մրցաշարն անցկացվում է համանուն քաղաքում և կեզրափակվի նոյեմբերի 18-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 36 հազ. ԱՄՆ դոլար: