Խնդիրները, որոնք առաջադրված են ԿԳՄՍ նախարարության կողմից, շատ հակասական են. Մելիք-Շահնազարյան

Խնդիրները, որոնք առաջադրված են ԿԳՄՍ նախարարության կողմից, շատ հակասական են. Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Մի քանի օր շարունակ հետևում եմ ուսանողների գործողություններին, նրանց բարձրաձայնած խնդիրներին, դրանք այն հարցերն են, որոնք վաղուց արդեն մտահոգում են ինձ, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց իրականացրող ուսանողներին միացած քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Վերջին օրերին տեսնում եմ, որ նախարարը խոսում է երկխոսության մասին, պարզապես հարցը հասել է այնտեղ, որ երկխոսության սուբյեկտները չեն երևում։ Հետևելով ելույթներին, հասկացա, որ մասնագիտական հանրույթի և նախարարության ու կառավարության դիրքորոշումներն այնքան տարբեր են, որ իսկապես անջրպետ է առաջացել», – ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ այն օղակը, որ պետք է հաղթահարեր այդ անջրպետը և նպաստեր երկխոսության կայացմանը, այլևս չի կարող անել։

«Նույնիսկ, եթե նախարարությունը հետ կանգնի իր առաջարկած ծրագրից, ապա գիտական հանրույթի և գործադիր ուժի միջև լուրջ հակասություններ կան», – ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նա նշեց՝ խնդիրները, որոնք առաջադրված են ԿԳՄՍ նախարարության կողմից, շատ հակասական են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում