AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Թվեր, որ իշխանությունները չեն տարածի

 

«Վիճակագիրների համար բուռն շրջան սկսվեց: Նրանք պիտի հասցնեն հրապարակել անցած` 2018 թ. մասին հավաքած իրենց տվյալները: Մեր իշխանությունները, հարկավ, համարյա չնկատելու կտան բոլոր հրապարակումները: Չնկատելու կտան՝ ձևացնելով, որ դրանք հին ու համարյա ժամանակավրեպ տվյալներ են: Իսկ վիճակագրության պատասխանատուներն այդ վերաբերմունքը կընկալեն՝ որպես այս տարվա տվյալները մի փոքր ավելի «պուպուշացնելու» հրահանգ:

Ասել, թե դա նոր ու անսպասելի բան է, սխալ կլինի: Ճիշտ այդպես նախկինում էլ իշխանությունները չնկատելու էին տալիս վիճակագրական այն տվյալները, որոնք իրենց պատկերացումներին հարմար չէին գալիս: Օրինակ, ոչ մի պաշտոնյա երբեք չի հրապարակել իրավախախտումների մասին տվյալներ, եթե դրանք աճ են արձանագրել: Այս անգամ էլ հասարակությունն իրավախախտումների մասին պաշտոնատարների հրապարակային կամ սոցցանցային ելույթ-գրառումներից չեն տեղեկանա, որ 2017 թ. արձանագրված իրավախախտման 20 հազար 284 դեպքի դիմաց՝ 2018-ին արձանագրվել է 22 հազար 551 դեպք: Սա դեռ ոչինչ: Հասարակությունը չի իմանա նաև, որ Դատական ակտերի հարկադիր կատարում հաշվետվության մեջ «ՀՀ պետական բյուջեի օգտին քրեական գործերով գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված գումարներ» տողի դիմաց տարօրինակ թվեր են արձանագրված: ՀՀ բյուջեն 2017-ին ստացել է 18,1 մլն դրամ, իսկ 2018-ին՝ ընդամենը 10.8 մլն դրամ` սպասումներին, խոստումներին ու պաշտոնական հաղորդագրություններին հակառակ:

Նույն կերպ դժվար է պատկերացնել, որ առողջապահության ոլորտը կամ կառավարությունը ներկայացնող որևէ պաշտոնյա սոցցանցային գրառում կանի, որ Հայաստանում պակասում է հիվանդանոցային մահճակալների քանակը: 2017-ի 12.457 մահճակալի փոխարեն՝ 2018-ի հաշվետվության մեջ 12.153 մահճակալ է «հաշվառված»: Խոսքը միայն անկում, նվազում ու կրճատում արձանագրող տվյալների մասին չէ: Դժվար չէ պատկերացնելը, որ իշխանությունները հրապարակային չեն հպարտանա՝ գրառում անելով, որ «իրենց քրտնաջան ու նվիրված աշխատանքի, ստվերի ու կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի արդյունքում անվանական աշխատավարձի բարձրացում է արձանագրվել»: Նախ՝ ասենք, որ «անվանական աշխատավարձ» ասվածը չհարկված աշխատավարձի չափն է (այսինքն՝ հրապարակված թվերը կարելի է մտովի պակասեցնել մեկ քառորդով): Ասենք ու հրապարակենք թվերը. 2017 թ. պաշտոնական միջին անվանական աշխատավարձը կազմել է 114.557 դրամ: Այն իսկապես 2018-ին բարձրացել է՝ դառնալով 115.336 դրամ: Բարձրացել է 779 դրամով: Անբարիշտ տնտեսագետներն այս դրվագում կհիշեցնեին գնաճի մասին ու կսկսեին պնդել, որ այդ բարձրացումը կուլ է գնացել գնաճին: Բայց դա թողնենք իրենց` անբարիշտ տնտեսագետներին: Թողնենք ու վերադառնանք կենսաթոշակների մասին տվյալներին:

Այստեղ բարձրացում չկա: 2017-ին միջին կենսաթոշակը կազմել է 40.634 դրամ, իսկ 2018-ին այն շատ քիչ է նվազել` 40.478 դրամ: Սակայն աշխատավարձերի 779 դրամանոց աճն ու կենսաթոշակների 156 դրամանոց նվազումն այնքան աննշան երևույթ է, որ դա չնկատելու տալը լուրջ բացթողում չես համարի: Փոխարենը՝ 2018 թ. Հայաստանը թվերով նկարագրող հաշվետվության մեջ կա մեկ հատված, որի բոլոր թվերը պատշաճ վերլուծության կարիք ունեն: «Աշխատանքի շուկան» նկարագրող բաժնում նշված է, որ 2017 թ. արձանագրված էր 219.000 գործազուրկ (խոսքը պաշտոնապես գրանցված գործազուրկների մասին չէ): 2018 թ. այն պաշտոնապես աճել է՝ կազմելով 234.000 մարդ: 2017-ի տվյալներով՝ մեր երկրում զբաղվածների թիվը գերազանցում էր 1 միլիոնը՝ կազմելով 1 մլն 11.700 մարդ: 2018-ի պաշտոնական հաշվետվությունը զբաղվածների ավելի փոքր քանակ է արձանագրել՝ 907.5 հազար մարդ:

Պարզ է, որ այս ցուցանիշների արդյունքում աճել է «գործազրկության մակարդակ» կոչվող ցուցանիշը` սա գործազուրկների տեսակարար կշիռն է տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակում: 2017-ին այն 17.8 տոկոս էր, իսկ 2018-ին դարձել է 20.5 տոկոս: Ընդ որում՝ հանրապետական միջինից բարձր գործազրկության մակարդակ արձանագրվել է Վայոց ձորի մարզում` 21.8 տոկոս, Շիրակի մարզում 22.9 տոկոս, Կոտայքի մարզում` 25.5 տոկոս, Երևանում` 27.4 տոկոս: Իսկ ամենաբարձր ցուցանիշն ունի Տավուշի մարզը, ուր աշխատանք չունի համարյա ամեն երրորդ աշխատունակության տարիքի բնակիչ` 30.3 տոկոս:

Վերջում բերենք պաշտոնական մի քանի տվյալ, որ կարելի է մեկնաբանել ցանկացած կերպ (վստահ եմ, որ այդ տվյալներն էլ մեր պաշտոնյաները չտեսնելու են տալու): 2016 թ. Հայաստանում աշխատանք էր փնտրում մոտ 95.800 մարդ: 2017-ին աշխատանք փնտրողների քանակը մոտ 86.000 մարդ էր, իսկ 2018-ին` մոտ 82.000: Որպես վարկած՝ առաջարկում եմ մտածել, որ աշխատանք փնտրողների թվի նվազումը՝ գործազուրկների քանակի աճին զուգընթաց, կարելի է բացատրել, որ մարդիկ հոգնել են: Հոգնել են փնտրելուց»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ) Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան ՀՀ ԱԳ նախարարը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան ՀՀ-ի ու ԱՀ-ի անվտանգությունը կախված է Փաշինյանի քմահաճույքներից. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը Զոհրաբ Մնացականյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառմանը Որոշ ուղևորներ օդի տուրք չեն մուծի Ի՞նչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Փաստաբանի պատասխանը Գլխավոր դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը Քրեական գործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են․ Ռոբերտ Քոչարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan