Հայաստանը ՎԶԵԲ-ից մոտ 46 մլն եվրո վարկ կվերցնի

Հայաստանը ՎԶԵԲ-ից մոտ 46 մլն եվրո վարկ կվերցնի

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 45.8 մլն եվրո գումարի չափով:

Նշված միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում