ԵՄ-ն կրկին փակեց իր դռները Թուրքիայի առաջ

Հունիսի 20-ին ԵՄ երկրների ներկայացուցիչները չեն համաձայնվել Թուրքիայի հետ վերսկսել բանակցությունները Թուրքիայի ԵՄ-ի անդամ դառնալու համար նախատեսված 35 գլուխներից մեկի շուրջ:

ԵՄ-ի մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER) կոնսենսուսի չի հասել Թուրքիայի հետ վերսկսել բանակցությունները 22-րդ գլխի շուրջ, որով կարգավորվում է տարածաշրջանային քաղաքականությունը: Անհամաձայնություն են հայտնել Գերմանիան և Նիդեռլանդները: Այդ գլխի վերաբերյալ բանակցությունները նախատեսվում էին սկսել մինչ հունիսի վերջը, երբ ավարտվեր Իռլանդիայի’ ԵՄ-ի նախագահության ժամկետը վերջանար:

Թուրքիան սկսել է անդամակցության շուրջ բանակցությունները դեռևս 2005 թ-ի հոկտեմբերի 3-ին, սակայն վերջին անգամ ԵՄ-ն Թուրքիայի հետ բանակցությւոնների համար նոր գլուխ բացել երեք տարի առաջ: Նա կաորղացել է 35 գլուխներից միայն 13-ը փակել’ ներառյալ վերջերս փակված մեկ գլուխը:

Թուրքիան անհանգստություն հայտնեց, երբ ԵՄ-ն խստորեն արձագանքեց Գեզի այգում տեղի ունեցած դեպքերին: Ցուցարարները սկսեցին որպես բնապահպանական շարժում, որն այնուհետև վերածվեց ամբողջ երկրով մեկ ծավալված հակակառավարական ակցիաների:

· Կարդացեք նաև’ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը քննադատում են Ստամբուլում ցուցարարների դեմ ուժի կիրառումը

COREPER –ը որոշում է կայացրել խնդիրը երկուշաբթի օրը քննարկել ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների լյուքսեմբուրգյան հանդիպման ժամանակ:
Որոշ հետազոտողներ կարծում են, որ Թուրքիան դեռևս շանսեր ունի, որ կստանա Գերմանիայի համաձայնությունը և կվերսկվեն բանակցությունները:

Ի տարբերություն Գերմանիայի, որը բացահայտորեն մերժում է Թուրքիայի հետ բանակցությունները, Նիդեռլանդենրի խորհրդարանում այս հարցի շուրջ բանավեճեր են ծավալվում:

Թուրքական կառավարությունը, որը առարկել էր ԵՄ-ի ուղղված մեղադրանքները Գեզի այգու հետ կապված, զգուշացրել էր, որ բանակցությունների սկսման առաջարկի մերժումը կոշտ արձագանք կստանա: Փորձագետները կարծում են, որ դա կարող է դրսևորվել ԵՄ-ի հետ բանացկությունների խզմամաբ և ԵՄ-ում Թուրքիայի դեսպանի հետկանչով:

Բրյուսելյան բանակցությունների տպալումը կապված է նաև այն հագնամանքով, որ Գերմանիայի կանցլեր ԱՆգլելա Մերկելը իր կուսակցության ՔԴՄ-ՔՍՄ դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ դեմ է Թուրքիայի հետ բանակցությունները վերսկսելուն:

· Կարդացեք նաև’ Մերկելի կուսակցությունը կտրականապես դեմ է Թուրքիայի’ ԵՄ անդամակցությանը

 Ինչպես տեղեկացնում է «Today’s Zaman»-ը, Թուրքիայի արտգործնախարարության աշխատակիցն ամոթանք է տվել Գերմանիային’ ընտրական այդ մանյովրի համար’ նշելով, որ Թուրքիան որևէ մեկին չի խնդրի ԵՄ-ին միանալու համար: Թուրքիայի ԵՄ նախարարը’ Էգեմեն Բաղիսը նշել է, որ Մերկելը չպետք է օգտագործեր Թուրքիային, որպես ներպետական քաղաքական հումք:

Աննա Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում