Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

«Այսօրվա Անվտանգության խորհրդի մեր նիստն, ըստ էության արտահերթ է, բայց դա կապված է այն հանգամանքի հետ, որ նախորդ նիստերի օրակարգը ծանրաբեռնված է եղել, և մենք օրակարգի որոշ հարցեր տեղափոխել ենք այսօրվա քննարկմանը»,– նշել է վարչապետ Փաշինյանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԽ նիստի օրակարգում եղել են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում