AM | RU
USD
EUR
RUB

Նախարարն իր վրա արդեն վերցրել է նաև արդարադատության նախարարի ֆունկցիան, երևի շուտով արդարադատությունն էլ միացնեն ԿԳՄՍՆ-ին. ԵՊՀ դասախոս

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Շատ դժգոհ եմ հանդիպումից. նախարարի կողմից ամբողջ հանդիպումն ընթացավ արհամարհական և ընդգծված ատելության միջավայրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ ԿԳՄՍ նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ դասախոսների հանդիպմանը, որին ինքն էլ էր ներկա:

«Հանդիպման ընթացքում մեր բոլոր հարցադրումները և, մասնավորապես, իմ կողմից չբարձրաձայնվածը քաղաքականացվեց և դարձյալ սլաքն ուղղվեց դեպի «Դաշնակցություն», իսկ հարցի բուն էությանն էլ ընդհանրապես նախարարը չանդրադարձավ: Միայն ասում էր՝ գնացեք ձեր բնագետ կոլեգաների հետ այդ հարցը լուծեք, դա էր ասում: Նախարարի կողմից ատելություն կար ոչ միայն այնտեղ գտնվող հայագետների, այլ նաև ամբողջ հայագիտության նկատմամբ»,- ասաց նա:

Ռիտա Սաղաթելյանը երեկ նախարարի հետ հանդիպմանը նրանից ընդամենը հետաքրքրվել էր՝ կա՞ արդյոք քրեական գործ Հայոց լեզվի ամբիոնի որևէ դասախոսի վերաբերյալ, քանի որ նախարարը նշել էր, թե «Հայոց լեզուն» ոչ պարտադիր դարձնելով՝ դասախոսները կոռուպցիոն որոշ հնարավորություններից զրկվում են: Նախարարը Ռիտա Սաղաթելյանին պատասխանել էր. «Հիմա Ձեզ գամ, Ձեր քաղաքական թիմին գամ: Կոռուպցիան բացահայտելը բավականին բարդ գործ է: Բայց Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը»:
Նշենք, որ Ռիտա Սաղաթելյանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է:

Tert.am-ի հետ զրույցում Ռիտա Սաղաթելյանը նշեց, որ իր հարցն ընդհանրապես կապ չուներ «Դաշնակցություն» կուսակցության գործունեության, նախորդների գործունեության հետ: «Ընդհանրապես այս իմ զայրույթը կապ չունի որևէ կուսակցության կամ ընդհանարապես քաղաքականության հետ»,- ասաց նա:

Ռիտա Սաղաթելյանն ընդգծեց, որ 26 տարուց ավելի է, ինչ դասախոս է և վստահեցրեց, որ եթե կգտնվի գեթ մեկ ուսանող, որը կհայտարարի, թե ինքը կաշառք է վերցրել, ապա պատրաստ է հենց հաջորդ օրը դիմում գրել և հեռանալ համալսարանից: «Ես անցել եմ մտավորականի չարչարված ու տանջված ճանապարհ: Եվ այսօր իմ կառույցը ղեկավարող պաշտոնական անձը հրապարակավ հայտարարում է, որ «Հայոց լեզու» առարկան բուհերից հանում են նաև նրա համար, որ դրանով դասախոսներին զրկի կոռուպցիոն հնարավորությունից, ու ինձ դարձնում են հանրության «բերանին ծամոն»... իմ հարցը միայն այդ մի պարզ նպատակն էր հետապնդում, եթե կան կոռումպացված դասախոսներ, թող հրապարակեն այդ դասախոսների անունները: Ինչքան հասկացա, նախարարն իր վրա արդեն վերցրել է նաև արդարադատության նախարարի ֆունկցիան, երևի շուտով արդարադատությունն էլ կմիացնեն ԿԳՄՍՆ-ին: Եթե ինքն իր վրա այդ ֆունկցիան վերցրել է, թող խոսի փաստերով, եթե ոչ, թող չզբաղվի զրպարտությամբ: Վերջապես ով հիմա խոսում է , ասում են՝ լափից զրկվեց, լափամանից զրկվեց, հիմա մեր պետական կառավարման համակարգում ո՞վ է ստուգել, ո՞վ գիտի, թե ով է այդ լափամանին ավելի մոտ եղել: Համենայն դեպս, դասախոսը լափամանի հետ ընդհանրապես կապ չի ունեցել: Այսօր հենց բերաններս բացում ենք, ասում են՝ վայ, զրկվեցին լափամանից»,- ասաց նա:

Սաղաթելյանը՝ անդրադառնալով, որ Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է նշեց. «Այսօր կառավարական մասշտաբով կարծես հայտնագործություն են արել, կարծես լրտես են հայտնաբերել, գաղտնի գործակալ, Սաղաթելյան Ռիտան Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է, բայց ես իմ կենսագրությունը ոչ մեկից չեմ թաքցրել»:

Վերջինս նշեց, որ առաջին դասախոսներից է եղել, որ ուսանողների հետ միացել է շարժմանը, որ հույս է ունեցել կկառուցվի նոր Հայաստան և հիմա կարծում է՝ իրավունք ունի ասելու իր մտածածը: «Հիմա եթե խոսում եմ ուրեմն զրկվե՞լ եմ լափամանի՞ց, ես ոչ մի անգամ այդ լափամանին մոտ էլ չեմ եղել»,- ասաց նա:

Ըստ Սաղաթելյանի՝ անընդհատ շեշտելով, թե ինքը Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է և սպառնալով քրեական գործերով, փորձ է արվում լռեցնել իրենց: «Այո, Ռիտա Սաղաթելյանը ոչ միայն Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է, այլև Դաշնակցություն կուսակցության համակիր, գաղափարակից: Իհարկե, ես պետք է հիասթափեցնեմ ընդդիմախոսներին, ասելով, որ երբեք կուսակցության անդամ չեմ եղել: Եթե ես հայագետ եմ, պետք է լավ դասախոսեմ ու ճիշտ ուղու վրա դնեմ իմ ուսանողին, իսկ քաղաքական հարցերը ինձ չեն հետաքրքրում: Ինչո՞վ են սպառնում, ի՞նչ պիտի անեն, դաշնակցականը խոսելու իրավունք չունի՞»,- հայտարարեց նա:

Բացի այդ, դասախոսը նշեց, որ ոչ միայն դաշնակցականներին, այլև ցանկացածի անունը, որ նշում են որպես կոռումպացվածի, եթե կան տվյալներ, թող պատասխանատվության կանչեն: «Մի բան էլ ասեմ. եթե Սաղաթելյանը երբևէ կոռուպցիոն գործողությունների մեջ լիներ, հաստատ այդքան շատ չէր խոսի կոռուպցիայի մասին ու հենց այդքան չէր պահանջի՝ թվարկեք կոռուպցիոներներին, ոչ թե անմեղ մարդկանց տարեք խառնեք էդ կոռուպցիոներներին ու սարքեք հասարակության «բերանի ծամոն»»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նախարարի արած «ձեր եղբոր որդու» կուսակցություն հայտարարությանը, Ռիտա Սաղաթելյանն ասաց. «Այդ հայտարարությունը, որ արեց նախարարը, ուղղակի ծիծաղելի էր, դա նախարարի հայտարարությո՞ւն է: Այդ կուսակցությունը մինչև Ռիտա Սաղաթելյանը, մինչև Իշխան Սաղաթելյանը 130 տարի եղել ու քայլել է, դեռ կտեսնենք, թե իրենց կուսակցությունը քանի տարի, քանի ամիս կքայլի, եթե շարունակի այս հայատյաց քաղաքականությունը»,- եզրափակեց նա:

Լրահոս
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է. Արման Սաղաթելյան Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուրջ արշավ է ընթանում այն արժեքների դեմ, որոնք մարդկանց զանգվածը դարձնում են ազգ. Արման Աբովյան Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան Հայագիտական առարկաների ժամերը կրճատելն անթույլատրելի է, մեզ փորձում են շեղել մեր ճանապարհից. Դավիթ Գասպարյան (տեսանյութ) Միացյալ Նահանգներում հաստատվել է COVID-19-ի 58 հազար նոր դեպք Բացահայտվել են փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր. հայտնաբերվել է 375 գրամ մարիխուանա Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը Հենց Իգիթյանը քաղակական վարքագիծը փոխի, իմացեք՝ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն. Հակոբյան ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ 4 սենատոր Պենտագոնից պահանջում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարի միջնորդությունը (տեսանյութ) Հաղորդագրություն՝ ՄԻԵԴ-ում ՍԴ նախագահի և դատավորների դիմումի վերաբերյալ Շոու բիզնեսի ներկայացուցիչները Կառավարության դիմաց պահանջում եմ աշխատելու թույլտվություն. ՈՒՂԻՂ Իմ տեղեկություններով, Լարիսա Մինասյանն անձամբ է միջամտել ՄԻԵԴ-ից Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում ստանալու գործընթացին. Մալյան Աղանդավորների «հերքումն» ու իրական նպատակները Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած 14 պացիենտների մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526 դեպք «Հրապարակ». Ընդդիմադիր լինելու ԼՀԿ-ի գաղտնիքը «Ժողովուրդ»․ Վարազդատ Կարապետյանը մեկուսացել է խմբակցությունից. որն է պատճառը «Ժողովուրդ»․ ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են «Հրապարակ». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները «Փաստ». Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Հրապարակ». Վերաքննիչը կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. ազդեցության սլաքը կուղղվի առաջին ատյանի կողմ «Փաստ». Տարակարծություններ կառավարման համակարգի շուրջ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» «Փաստ». Փաշինյանին ամեն կերպ համոզում են, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 9 Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ալիևին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan