Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել 749 փախստական

Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել 749 փախստական

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել 749 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 749 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 197 մարդ (59 կին, 100 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 552 մարդ (116 կին, 282 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում