«Հրապարակ». Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան

«Հրապարակ». Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան

«Ձեզ մի կողմից զգուշացվեց` դաս քաղել և «օրենքով գողերի» օրինագծի քննարկման ժամանակ համապատասխան պահվածք ու դիրքորոշում որդեգրել, հակառակ դեպքում ձեզ ցույց կտան, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները», դաս քաղե՞լ եք՝ հարցրինք ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանին։

«Ո՞վ է ասել, որ պետք է դաս քաղենք»: Օրինակ՝ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը։ «Ճիշտն ասած` մի քիչ զարմանում եմ, որ մարդիկ կարողանում են իրենց համար երևակայական աշխարհ ստեղծել, ապրել այդ աշխարհի մեջ․ ի՞նչ է նշանակում «դաս քաղել»։ Թույլ տվեք չմեկնաբանեմ որևէ արտահայտություն. կարող եմ ասել, որ մենք պարկեշտ քաղաքական ուժ ենք, շատ լավ գիտենք ինչ ենք անում, ինչպես ենք անում»:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ «Իմ քայլը»-ԲՀԿ սագան ինչո՞վ կավարտվի` դուելո՞վ, թե՞ համերաշխությամբ։ «Ո՛չ դուելով, ո՛չ համերաշխությամբ։ Սա քաղաքական ընթացք է, և ժամանակը ցույց կտա` ով է սխալ, ով` ճիշտ»»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում