Եվգենի Պետրոսյան. Պրոֆեսիոնալ բեմում եմ 1962 թվականից, ինչն այս ժանրում ռեկորդ է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը Հայաստանում հանդես է գալիս «Սիրով դեպի Հայաստան» խորագրով մենահամերգներով:
«Երևանում ես ինձ հիանալի եմ զգում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ե.Պետրոսյանի խոսքով, վերջին անգամ Հայաստանում է եղել 3-4 տարի առաջ մշակութային գործիչների պատվիրակության կազմով: Ինչ վերաբերում է Երևանում ելույթով հանդես գալուն, նա նշեց. «Չէր ստացվում»:
Եվգենի Պետրոսյանն ասաց, որ հումորիստական ժանրը շոու բիզնես չէ, այլ՝ թատրոն էստրադայում:
«Եթե թատրոնը գեղանկար է, այս ժանրը՝ ծաղրանկար է»,- նշեց դերասանը:
Եվգենի Պետրոսյանը նշեց, որ պրոֆեսիոնալ բեմում ելույթ է ունենում 1962 թվականից, ինչն իր ժանրում ռեկորդ է:
Եվգենի Պետրոսյանը ծնվել է Բաքվում հայ մաթեմատիկոս Վահան Պետրոսյանցի և հրեա Բելլա Գրիգորևնայի ընտանիքում[: 1961 թվականին ավարտել է Բաքվի միջնակարգ դպրոցը և տեղափոխվել Մոսկվա, սովորել էստրադային արվեստի համառուսական ստեղծագործական կենտրոնում, 1962 թվականից սկսել է խաղալ պրոֆեսիոնալ բեմերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում