AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում

 

«Հայաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում է գտնվում։ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են մեր երկրի տնտեսական շրջափակումը և մեծ միջոցներ են ներդնում, որպեսզի տարածաշրջանային նշանակություն ունեցող կարևորագույն ծրագրերը ամեն կերպ շրջանցեն Հայաստանին, որպեսզի մեր երկիրը չկարողանա տնտեսական առաջընթաց ունենալ։

Եվ այս հանգամանքը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ Արցախյան հիմնախնդրի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Իրավիճակը յուրահատուկ է նաև մեր մյուս հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների հարցում։

Հայաստանը շարունակում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել, սակայն երկու երկրների գործընկերության խորացմանը խանգարում է այն հանգամանքը, որ Իրանը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ճնշման տակ։

Իսկ Վրաստանի հետ չնայած շարունակում ենք բարիդրացիական հարաբերություններ պահպանել, սակայն գործնական հարթության վրա երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից որոշակի խոչընդոտներ կան՝ կապված վրաց-ռուսական խնդրահարույց հարաբերությունների և այն հանգամանքի հետ, որ Վրաստանը ակտիվորեն ներգրավվում է թուրք-ադրբեջանական նախագծերի իրականացմանը։

Հայաստանը շարունակում է դաշնակցային և ռազմավարական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, սակայն այս երկրի հետ չունի ցամաքային սահման։

Տնտեսական, քաղաքական և անվտանգային առումով Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում, և պատահական չէ, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը խորանում է այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակում, ինչպես ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ը և այլն։

Այնուամենայնիվ, իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում որոշակի անորոշության և անվստահության տարրեր են նկատվում։

Հարավային Կովկասի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի նաև Եվրամիությունը, որը շարունակում է մնալ տարածաշրջանում կարևորագույն խաղացող և տնտեսական դոնորներից մեկը։

Եվ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ն մեծ տեղ է հատկացնում «Արևելյան գործընկերություն» համատեղ քաղաքական նախաձեռնությանը, որի նպատակն է խորացնել և ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության, իր անդամ պետությունների և վեց արևելյան հարևանների միջև՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի: Լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը կարողացել է մեծ առաջընթաց գրանցել նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում, որի լավագույն օրինակը 2017 թվականին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումն էր։

Դեռևս այս համաձայնագրի վավերացման գործընթացը ԵՄ-ի կողմից չի ավարտվել, այնինչ, եթե համապատասխան աշխատանք տարվեր, ապա այն կարող էր վաղուց ուժի մեջ մտած լինել։

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին հատուկ ուշադրություն է դարձնում նաև աշխարհում թիվ մեկ տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ը։

Չնայած Հայաստանը մի շարք ուղղություններով փորձում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, այնուամենայնիվ, այդ հարաբերությունների ներուժը լիովին չի օգտագործվում։

Ներկայիս իշխանության անդամներին այդպես էլ չի հաջողվում շփումներ հաստատել ԱՄՆ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Վերջին շրջանում տարածաշրջանում ակտիվացել է նաև Չինաստանը, որը հանդես է գալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրականացման նախաձեռնությամբ, որն, ըստ էության, Եվրոպան Չինաստանի հետ կապող մետաքսի ճանապարհի վերակենդանացումն է։

Եվ Հայաստանի խնդիրը պետք է լինի հատուկ դերակատարություն ստանձնել այս նախագծում և հասնել նրան, որ Չինաստանը խոշոր ծրագրեր իրականացնի մեր երկրում։

Ուստի Հայաստանի ներկա իշխանություններից պահանջվում է մեծ ճկունություն արտաքին քաղաքականությունը տարբեր ուղղություններով առաջ մղելու, նոր նախաձեռնություններով հանդես գալու և գերտերությունների շահերի բախման կենտրոնում չհայտնվելու համար։

Սակայն այս ամբողջ մեկուկես տարվա ընթացքում Փաշինյանն այդպես էլ հանդես չի եկել որևէ արտաքին քաղաքական հայեցակարգով, որի իրականացման արդյունքում արտաքին գործընկերների հետ կնախաձեռնվեին ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր։

Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում, դրա համար էլ նրա արտաքին քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել «Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի «Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն «Հրապարակ». Գնում ենք սահմանադրական փոփոխությունների՞ «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող համայնքապետներից «Փաստ». Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց․ նիստը. Ուղիղ Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան» Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ Ասուլիս՝ արցախյան հակամարտության հնարավոր զարգացումների, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ․ Տեսանյութ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan