Հայաստանից և Արցախից լրագրողներ են այցելել Ադրբեջան. ԱԳՆ խոսնակ

Հայաստանից և Արցախից լրագրողներ են այցելել Ադրբեջան. ԱԳՆ խոսնակ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչները նոյեմբերի 17-21-ն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին:

«Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»,– հայտնել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում