ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջերն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի կազմում

ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջերն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի կազմում

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին ներկայացուցիչն է, ով դարձել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի անդամ:

Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Ֆուտբոլային քաղաքականությունը ձևավորելու և իրականացնելու համար ՈՒԵՖԱ-ն ստեղծել է թվով 19 կոմիտե: Այդ կոմիտեների նիստերի ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք հետագայում ներկայացվում են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեին։ Անդամները ընտրվում և իրենց հանձնաժողովում գործունեություն են ծավալում 4 տարով։ ՈՒԵՖԱ-ի կարևորագույն կոմիտեներից մեկի՝ Ֆուտբոլի կոմիտեի կազմում ընդգրկվել է նաև ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը, ով մասնակցել է նոյեմբերի 12-ին գումարված նիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում