Հայ մրցավարական բրիգադը կսպասարկի ՈՒԵՖԱ երիտասարդական Չեմպիոնների լիգայի հանդիպումը
26/11/2019 17:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող մրցավարական բրիգադը կսպասարկի ՈՒԵՖԱ երիտասարդական Չեմպիոնների լիգայի հանդիպումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ երիտասարդական լիգայի «Զենիթ» – «Լիոն» հանդիպումը։ Հանդիպումը կսպասարկի հայ մրցավարական բրիգադը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Արթուր Գդլյանը։