Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակչին
26/11/2019 18:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի եզրափակչին կմասնակցի 4 շախմատիստ` Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Այն կանցկացվի Լոնդոնում` դեկտեմբերի 2-8-ը:
Այդ մրցաշարից մի քանի օր անց Արոնյանը կմասնակցի Երուսաղեմի միջազգային մրցաշարին: