Եվրոպան կրկին դավաճանեց սեփական արժեքներին
Նմանատիպ
Հունիսի 21-ին կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզոյի հետ, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը հասկացնել տվեց, որ իրենց հանդիպման հիմնական նպատակը մարդու իրավունքների մասին թեմայի քննարկումը չէ:
Ինչպես միշտ Եվրոպան մոռանում է իր իսկ կողմից հռչակած արժեքների մասին, երբ գործը հասնում է պրագմատիկ շահերին:
Ինչպես տեղեկացնում է «Contact.az»-ը,Եվրահնաձնաժողովի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ադրբեջանական գազի’ Եվրոպա հասցնելու խնդիրները: Մինչ այս ամսվա վերջը Շահ-Դենիս 2 հանքվայրի շահագործմամբ զբաղվող ընկերությունը պետք է պատասխան տա, թե մրցակից երկու հիմնական պրոյեկտենրից որին է նախապատվությունը տալու: Խոսքը Nabucco West կամ Trans-Adriatic Pipeline (TAP) գազամուղների մասին է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բարրոզոն հայտարարել է, որ երկու նախագծերն էլ ունեն ռազմավարական կարևոր նշանակություն և վստահություն հայտնեց, որ վերջնարդյուքնում կարող են երկուսն էլ կառուցվել: Նա նաև հավելեց, որ մինչ 2019թ-ը Եվրոպա տարեկան 10մլրդ խորանարդ գազ կառաքվի Հարավային գազային միջանցքով:
- Կարդացեք նաև’ Ադրբեջանը ևս մեկ բոնուս ստացավ Եվրոպայի կողմից
Ավելի վաղ փորձագետները բազմիցս նշել էին, որ պրոյեկտներից մեկի կյանքի իրավունքը բացառում է մյուսի գոյությունը:
Եվրահանձնաժողվի նախագահը Բաքվին կոչ արեց ապահովել արդար և դեմոկրատական նախագահական ընտրություններ’ ավելացնելով, որ կողմերը քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրները բաց երկխոսության մթնոլորտում:
- Կարդացեք նաև’ Ոչ դեմոկրատ Ադրբեջանը Եվրոպայի կարևոր գործընկերն է
Բարրոզոն նաև ուշադրություն է հրավիրել հունիսին Եվրապառլամենտի կողմից ընդունված որոշման վրա, որով կոչ էր արվում ազատ արձակել Ադրբեջանի նախագահկանա ընտրություններում նախագահի թեկնածու Իլհար Մամեդովին:
Ալիևեն էլ իր հերթիին վստահեցրեց , որ հանձինս Ադրբեջանի, Եմ-ն ունի հուսալի գործընկեր: Խոսելով մարդու իրավուքների մասին’ Ալիևը նշեց, որ Ադրբեջանում քաղաքական բնատարկյալներ չկան և թեկնածուներից յուրաքանչյուրին տրված են ազատություններ:
Այսպիսով, հերթական անգամ Եվրոպան իր աչքերը փակեց Ադրբեջանում տիրող իրավիճակի վրա’ առաջնահերթությունտ տալով քաղաքական շահերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում