Սաադ Հարիրին հրաժարվել է լինել Լիբանանի հաջորդ վարչապետը

Սաադ Հարիրին հրաժարվել է լինել Լիբանանի հաջորդ վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Լիբանանի հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրին նախօրեին հայտարարել է, որ չի ցանկանում ղեկավարել հաջորդ կառավարությունը. «վճռական» քայլ, նրա խոսքերով, որը նպատակ ունի արագացնել բողոքի ցույցերի մեջ հայտնված երկրում նոր կաբինետի ձևավորումը:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Հարիրին հրաժարական տվեց՝ ժողովրդական բողոքի ակցիաների արդյունքում, որը պահանջում էր ողջ կառավարության հաժարականը: Այս մասին գրում է aljazeera-ն։

Հոկտեմբերի 29-ին նրա հրաժարականից հետո Լիբանանի՝ պառակտված քաղաքական առաջնորդները դեռևս չեն կարողանում նոր վարչապետ ընտրել կամ նոր կառավարություն կազմել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում