Մխիթարյանը վերադառնում է

Մխիթարյանը վերադառնում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «գայլերի» հաջորդ խաղի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մոտ երկու ամսվա դադարից հետո Մխիթարյանը հայտնվել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ստամբուլ Բաշակշեհիր»-«Ռոմա» խաղի ընդհանուր հայտացուցակում:

Եվրոպայի լիգայի հաջորդ հանդիպումը «Ռոմա»-ն կանցկացնի նոյեմբերի 28-ին: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում