Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. 1000 կրակոց մեկ շաբաթում

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: 

Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում