Սիրիացի ապստամբ. մեր ստացած նոր զենքը կարող է փոխել պատերազմի ընթացքը

Սիրիայի ապստամբները վերջերս նոր զենքեր են ստացել, որոնք «կարող են փոխել պատերազմի ընթացքը» սիրիական ռեժիմի դեմ: Այս մասին Սիրիայի ազատ բանակի խոսնակն ասել է Agence France Presse-ին հունիսի 21-ին, գրում է թուրքական Հուրիեթը: Խոսնակն այս հայտարարությունն արել է «Սիրիայի ընկերներ» խմբի’ Դոհայում կայանալիք հանդիպումից մեկ օր առաջ:

«Մենք ստանում ենք նոր զինատեսակների մեծ քանակություն, ներառյալ մի քանի այնպիսի զինատեսակներ, որոնք, մենք հավատում ենք, կարող են փոխել ճակատամարտի ընթացքը», ասել է Սիրիայի ազատ բանակի խոսնակը:

«Մենք դրանք բաժանում ենք առաջին գծերում, դրանք մասնագետ զինվորականների եւ Սիրիայի ազատ բանակի զինվորների ձեռքերում կլինեն», ասել է նա: Նա որոշակիորեն չի նշել, թե հատկապես ինչ զենքեր են ստացվել կամ երբ են դրանք տեղ հասել, բայց հավելել է, որ մոտակա օրերին նոր ուղեբեռ է սպասվում:

Հիշեցնենք, որ Սիրիայում ապստամբությունն սկսվել է 2011-ի մարտ ամսից: Ապստամբները պահանջում են նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում