3G ինտերնետը հասավ Արցախ

Այսօր Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցում տեղի ունեցավ Արցախում երրորդ սերնդի ցանցի՝ 3G-ի մուտքի շնորհանդեսը, որին մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության խորհրդի նախագահ Պիեռ Ֆատուշը, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հյուրեր։ Այս մասին տեղեկացնում է karabakh-open.info կայքը: 

Ըստ աղբյուրի, իր խոսքում Պիեռ Ֆատուշը հավաստիացրել է, որ ընկերությունն Արցախ չի եկել միայն փող աշխատելու համար, այլեւ երկրի կողքին լինելու՝ տարբեր խնդիրների լուծման ժամանակ։ Ընկերությունն ազգային է եւ այն հանդես է գալիս Արցախի դրոշի ներքո, Արցախի ժողովրդի համար, նշել է նա՝ հավելելով, որ նպատակ ունեն նաեւ այլ ներդրումներ կատարել, ինչպես նաեւ ավելացնել մատուցվող ծառայությունները։

Ի դեպ, «Ղարաբաղ Տեկոկոմն» այսուհետ հանդես կգա արդեն նոր տարբերանշանով՝ մանուշակագույն եւ սպիտակ գույների համադրությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում