Միջադեպ՝ քաղաքապետարանում
19/04/2013 21:53
Նմանատիպ
Ապրիլի 17-ի՝ Երևանի ավագանու նիստից հետո, միջադեպ է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի վարչություններից մեկի պետի ու ավագանում երկու անդամների միջև:
Ավագանու անդամներն անհարիր վարք են դրսևորել քաղաքապետարանի միջանցքում, որն առաջացրել է վարչության պետերից մեկի զայրույթը, ինչի արդյունքում դեպքի վայրում գտնված քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ամյանը հարվածել է ավագանու անդամներից մեկին:
Ականատեսների վկայությամբ, միջադեպը տեղում հարթվել է, իսկ ավագանու «տուժած» անդամը ընկերոջ ուղեկցությամբ հեռացել է քաղաքապետարանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում