AM | RU
USD
EUR
RUB

Ներքին հակառակորդի ձեռքը դարձյալ հասել է մեր արժեքներին, մեր սրբություններին

 

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնը հայտարարություն է տարածել՝ Պռոշյանի պանթեոնում տեղի ունեցած վանդալիզմի առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ներքին հակառակորդի ձեռքը դարձյալ հասել է մեր արժեքներին, մեր սրբություններին:
Այս գիշեր վանդալի, ներքին թշնամու թունավորված ու մթագնած ուղեղն ու ձեռքը չեն երերացել` պղծելու Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Պանթեոնը:

Սա այն Պանթեոնն է, ուր հանգչում են մեր հերոսները. մեր արժանապատիվ գոյության, մեր ազգային հավաքական իղձերի, մեր անվտանգության ու անխտիր բոլորի խաղաղ երկնքի համար, մեր արդար պայքարի համար նահատակված հերոսները՝ Պետոն, Հրաչը, Ազնաուրը….

Սա այն Պանթեոնն է, հիշատակի ու հանձնառության ուխտավայրը, ուր երիտասարդ սերունդը երդվում է՝ խոստանալով ոչ միայն չուրանալ ազգի հերոսների հիշատակը, այլև լինել նրանց ուխտի ժառանգորդն ու շարունակողը:

Բայց, ավաղ, մեր սեփական հողում կան նաև այլ «արժեքներով» սնված ու առաջնորդվող ճիվաղներ, ժամանակին ախտորոշված՝ ազգային տականքը:

Այդ տականքի ձեռքն հասավ Եռաբլուր՝ չխնայելով անգամ Ապրիլյան հերոսներին, հասավ Արագածի փեշեր՝ պղծելով ՀՅԴ Շուշիի գումարտակին և Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հուշատախտակները:

Այս տեսակի ի հայտ գալը, որքան էլ ցավալի է, բայց պատահականություն չէ:

Ամիսներ շարունակ մոլեգնող ատելության, անհանդուրժողականության, հասարակությունը սևերի ու սպիտակների, հեղափոխականների և հակաների, Հայաստանը` հնի ու նորի, անցյալը հրեշայնացնելու, մերժելու և պիտակավորելու, բանակը, նրա հերոսներին, ազգային եկեղեցին, դպրոցն ու ընտանիքը մերժող այս ինքնակործան ընթացքը պիտի հանգեցներ հոգևոր ու մարդկային այս վանդալիզմին, այլասերումին:

Ազգային համերաշխությունը ջլատող, մեր ներքին դիմադրողականությունն ու ոգին կոտրող ու սննկացնող այս արգահատելի դրսևորումները, որոնք հղի են անկանխատեսելի հետևանքներով, արգասիքն են հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, մեր ազգային արժեհամակարգը խաթարող քաղաքական կուրսի:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը դատապարտում է Պռոշյանի պանթեոնում տեղի ունեցածը, այն գնահատում է որպես վանդալիզմ և հարված՝ ուղղված մեր հավաքական ազգային արժեքներին, պետականության մարտունակությանն ու ազգային համախոհությանը»:

 

Լրահոս
«Հրապարակ». Ո՞ր քաղաքական ուժերն են համագործակցում գործող իշխանությունների հետ «Փաստ»․ Նախօրեին Կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է եղել «Ժողովուրդ». Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի առաջարկի շուրջ «Փաստ». Բյուջեի հավելյալ բե՞ռ, թե՞ քաղաքացու բարեկեցություն «168 ժամ». Փաշինյանը ստիպված է նահանջել «Հրապարակ». Ե՞րբ են կայանալու Պուտին-Փաշինյան պաշտոնական այցերը «Փաստ». «Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 «Հրապարակ». Կրիմինոգեն վիճակը, 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է Շատ-շատերդ եք խմել, եւ ոչ միայն սուրճ Երևանի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից Կրակոց՝ Արարատում. հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը Ջեքի Չանը մոդել է դարձել Ժողովուրդը սկսել է ետ նայել, և ուրեմն, Աստված առաջ, ամեն ինչ լավ կլինի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել է սահմանադրական իրավունքի ամերիկացի հանրահայտ մասնագետի հետ Պարոն Փաշինյան, էս ի՞նչ ես խոսում ԱԺ ամբիոնից Վարչապետը` առողջապահական ապահովագրության նոր հարկատեսակի մասին (տեսանյութ) 2019-ին Արցախ է այցելել շուրջ 42 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ Հայաստանում «օրենքով գողերը» Ատելության կուսակցության պարագլուխներն են Փաշինյան. Սուբվենցիոն ծրագրեր առավել հաջող իրականացնում են խոշորացված համայնքները Հայտնի է զինծառայողի մահվան պատճառը Կառավարության հետ հարցուպատասխան՝ ԱԺ-ում. տեսանյութ Հունաստանի նախագահն առաջին անգամ կին է Նորակոչիկները երդվել են անմնացորդ ու անձնվեր ծառայել հայրենիքին Այսօր շուրջ 200 անասնաբույծներ մոտ մեկ ժամ փակել են Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը Ռուստամ Բադասյանի հայցադիմումն ընդդեմ Նարեկ Մալյանի դատարանը վերադարձրել է՝ թերի լինելու պատճառով ԱԺ–ն քննարկում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը․ ՈՒՂԻՂ Քիչ առաջ գերագույն խմբագիրը մտավ լայվ ու հիմարությունների հերթական դոզան տվեց. Արթուր Դանիելյան Մանվել Գրիգորյանի պաշտպանը հնարավոր է դիմի վարչապետին Մեր ժողովուրդն ապրելու է բարեկեցիկ, պատվով ու մեծ երազանքով... Արթուր Վանեցյան ՊԵԿ-ը պարգևատրումների համար ավելի քան 5,5 միլիարդ դրամ է հատկացրել Լիբանանի առաջին հայ կին նախարարը Առողջապահության նախարարության 185 մլն պարգևավճարով կարող էիք գործարկել 5 ծննդատուն. Մարինե Խաչատրյան Մարուքյան. Զարմացած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի նկատմամբ այդքան անլուրջ մոտեցում ունենալ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շտապ ասուլիս է հրավիրել. ՈՒՂԻՂ Յուրի Չայկան ազատվեց ՌԴ Գլխավոր դատախազի պաշտոնից ԱԺ–ն քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին» հարցը․ նիստը՝ ուղիղ Իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ «ոստիկանը մերն ա».Արա Վարդանյան Կիևը հրաժարվեց ԵԽԽՎ-ում «ընկերանալ» Մոսկվայի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan